Նորընտիր Ազգային ժողովը սկսել է աշխատանքը. ներկա է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Zarkerak - Նորընտիր Ազգային ժողովը սկսել է աշխատանքը. ներկա է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը
Zarkerak Zarkerak - Նորընտիր Ազգային ժողովը սկսել է աշխատանքը. ներկա է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը
Նորընտիր Ազգային ժողովը սկսել է աշխատանքը. ներկա է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը

Նորընտիր Ազգային ժողովը սկսել է աշխատանքը. ներկա է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Օգոստոսի 2-ին մեկնարկում է Ազգային ժողովի 9-րդ գումարման խորհրդարանի աշխատանքը:

Նորընտիր խորհրդարանում կան ինչպես արդեն հայտնի, այնպես էլ նոր պատգամավորներ, որոնք բոլորն այսօր երդմամբ կստանձնեն մանդատները:

Արդեն ԱԺ են ժամանել բոլոր 3 ուժերի պատգամավորները, ժամանել է նաև ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը:

Նիստը վարում է ամենատարեց պատգամավոր Կնյազ Հասանովը։

«Իմ տարիքը նաև հնարավորություն է տալիս մի մեծ խնդրանքով դիմել ձեզ․ ես խնդրում և հորդորում եմ դիմադիր և ընդդիմադիր իմ բոլոր քույր և եղբայր պատգամավորներին՝ եկեք լինենք միասնական, մի կողմ թողնենք բոլոր տարաձայնությունները, հավաքվենք մեր պետության և կառավարության շուրջը, անենք ամեն ինչ, որ մեր երկիրն ընթանա ճիշտ զարգացման ուղիով»,-իր խոսքում ասել է Հասանովը:

Պատգամավորները երդվեցին ու ստորագրեցին երդման տեքստը։ ԱԺ 9-րդ գումարման խորհրդարանը կունենա 105 պատգամավոր և երեք քաղաքական ուժ։ Նիստի ընթացքում ընդդիմադիր խմբակցություններն անընդմեջ ընդհատում էին նիստը՝ վանկարկելով՝ որտեղ է Վեհափառը։ Պատգամավորների անունները հնչեցնելիս ՔՊ պատգամավորների պարագայում ընդդիմությունը չծափահարեց, իրենց անունների ժամանակ էլ չծափահարեց, իսկ իշխանությունը ծափահարեց։

02 Օգոստոս, 2026 10:16
Վեր