Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Ընտրական հանցագործության գործով ձերբակալվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Մարտուն Գրիգորյանը։
«Ընտրական հանցագործության դեպքով ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար դատարան ներկայացնելու նպատակով ձերբակալվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակով պատգամավորի թեկնածու հանդիսացած, նույն վարույթով որպես մեղադրյալ ներգրավված Մ.Գ.-ն»,- հաստատեցին Հակակոռուպցիոն կոմիտեից:


