Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Թոշակների ինդեքսավորման հնարավորության վերաբերյալ առաջին որոշումը կկայացնենք 2028 թվականի հունվարի 1-ից»,-լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Անդրադառնալով Առողջության ապահովագրությանը՝ Փաշինյանը նշեց. «Երեք քննարկեցինք մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացողներին Առողջության ապահովագրության համակարգ ներառելու հետ կապված հարցը, ես խնդիր եմ առաջադրել, որ դա տեղի ունենա 2027 թվականի հունվարի 1-ից: Մեր մտքերի ընթացքը հանգել է մի սխեմայի, որ այդ ծախսը 2027 թվականի արդյունքով բաժանենք Կառավարության, գործատուի և շահառուի միջև, այսինքն՝ մինչև 200 հազար ստացող քաղաքացին «Զինծառայողներ ապահովագրության» հիմնադրամին 2026 թվականի հունվարի 1-ից վճարում է 2000 դրամով ավելի պակաս, հիմա մենք այդ 2000 դրամը հունվարի 1-ից կուղղենք իրենց առողջության ապահովագրության ձեռքբերմանը և նաև գործատուի միջև կբաշխենք, իսկ 2028 թվականի հունվարի 1-ից արդեն այդ ծախսը կբաշխվի աշխատողի և գործատուի միջև, այստեղ պետք է հաշվի առնել, որ արդեն համընդհանուր հայտարարագրման համակարգի միջոցով աշխատողները ամսական 6000 դրամը հետ կստանան: Կստացվի, որ 2028 թվականից ամեն ամիս՝ կախված նաև առողջության ապահովագրության համակրգի գներից, այսօրվա գներով հաշված 6000 դրամը կվճարեն քաղաքացիները, պակասող մասը կվճարեն գործատուները մինչև այն պահը, երբ աշխատավարձը 200 հազար դրամը գերազանցել է, երբ արդեն 200 հազարը գերազանցի, արդեն սովորական ընթացակարգով տեղի կունենա առողջության ապահովագրության ձեռքբերումը»:
Փաշինյանի խոսքով՝ եթե ընտրություն ունենան՝ նվազագույն աշխատավարձն ավելացնել, թե առողջության ապահովագրության ձեռքբերման խնդիրը լուծել, ճիշտ է կատարել առողջության ապահովագրությունը. «Այսօր 75 հազար դրամը նվազագույն աշխատավարձ է, եթե մենք նույնիսկ կրկնապատկենք նվազագույն աշխատավարձը, էլի այդ մարդիկ չեն ընկնում առողջության ապահովագրության ձեռքբերման համակարգի մեջ: 200 հազար և պակաս աշխատավարձ ունեցողների սեգմենտում աշխատավարձերի ամենամեծ ստվերը գոյություն ունի, կանխիկով աշխատավարձի պրակտիկան վերացված չէ ՀՀ-ում, ուզում ենք խթաններ ստեղծել, որպեսզի այդ ստվերը կրճատվի»:


