Լոռու մարզում «MAN» մակնիշի ավտոցիստեռնը բшխվել է երկաթե արգելապատնեշներին Zarkerak - Լոռու մարզում «MAN» մակնիշի ավտոցիստեռնը բшխվել է երկաթե արգելապատնեշներին
Zarkerak Zarkerak - Լոռու մարզում «MAN» մակնիշի ավտոցիստեռնը բшխվել է երկաթե արգելապատնեշներին
Լոռու մարզում «MAN» մակնիշի ավտոցիստեռնը բшխվել է երկաթե արգելապատնեշներին

Լոռու մարզում «MAN» մակնիշի ավտոցիստեռնը բшխվել է երկաթե արգելապատնեշներին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հոկտեմբերի 15-ին ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 03։00-ի սահմաններում Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհի 12-րդ կմ հատվածում Վրաստանի Հանրապետության քաղաքացի Գիորգի Կոբակիձեն իր վարած «MAN» մակնիշի ավտոցիստեռնով բախվել է երկաթե արգելապատնեշներին և կիսակողաշրջված հենվել ժայռին։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ավետիք Նիկողոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Մհեր Խալաթյանի և գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի գլխավորությամբ։

18 Հոկտեմբեր, 2026 20:42
Վեր