Սամվել Կարապետյանը կալանավորվել է 1 ամսով Zarkerak - Սամվել Կարապետյանը կալանավորվել է 1 ամսով
Zarkerak Zarkerak - Սամվել Կարապետյանը կալանավորվել է 1 ամսով
Սամվել Կարապետյանը կալանավորվել է 1 ամսով

Սամվել Կարապետյանը կալանավորվել է 1 ամսով

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Նախօրեին ձերբակալված Սամվել Կարապետյանը կալանավորվել է 1 ամսով։ Տեղեկությունը Zarkerak.am-ի հետ զրույցում հաստատեցին Հակակոռուպցիոն դատարանից։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը 64.5 մլրդ դրամի վնաս պատճառելու գործով ձերբակալվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը: Նույն գործով հանրային քրեական հետապնդում է հարուցվել ևս 35 անձի նկատմամբ:

Երեկ առավոտից իրավապահները խուզարկություն էին իրականացրել 65 բնակարաններում և ընկերություններում, այդ թվում՝ Սամվել Կարապետյանի տանը:

05 Նոյեմբեր, 2026 10:43
Վեր