Հայէկոնոմբանկը 10 միլիոն ԱՄՆ դոլար է ներգրավել ՄՓՄՁ-ների վարկավորման համար Zarkerak - Հայէկոնոմբանկը 10 միլիոն ԱՄՆ դոլար է ներգրավել ՄՓՄՁ-ների վարկավորման համար
Zarkerak Zarkerak - Հայէկոնոմբանկը 10 միլիոն ԱՄՆ դոլար է ներգրավել ՄՓՄՁ-ների վարկավորման համար
Հայէկոնոմբանկը 10 միլիոն ԱՄՆ դոլար է ներգրավել ՄՓՄՁ-ների վարկավորման համար

Հայէկոնոմբանկը 10 միլիոն ԱՄՆ դոլար է ներգրավել ՄՓՄՁ-ների վարկավորման համար

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հայէկոնոմբանկը 2026 թվականի հոկտեմբերին 10 միլիոն ԱՄՆ դոլարի հերթական վարկային պայմանագիրն է կնքել շվեյցարական BlueOrchard Finance Ltd-ի կողմից կառավարվող միկրոֆինանսավորման ներդրումային ֆոնդի հետ: Պայմանագրերից ստացված միջոցները կուղղվեն Հայաստանում միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների վարկավորմանը և զարգացմանը:

Հայէկոնոմբանկը BlueOrchard-ի հետ գործընկերային հարաբերություններ է պահպանել ավելի քան 10 տարի՝ կենտրոնանալով Հայաստանում միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների աճի վրա:

Հավելենք, որ Հայէկոնոմբանկը 2026 թվականին վարկային պայմանագրեր և գործարքներ է կնքել մի շարք առաջատար միջազգային ֆինանսական և զարգացման կազմակերպությունների հետ՝ միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների, կանաչ և վերականգնվող էներգետիկայի, կանանց և երիտասարդների կողմից կառավարվող և այլ նախագծերի վարկավորման, ինչպես նաև առևտրի ֆինանսավորման նպատակով: Սույն փաստը հավաստում է, որ վերջիններս Հայէկոնոմբանկը դիտարկում են որպես երկարաժամկետ համագործակցության վստահելի գործընկեր։

86 86 | aeb.am

Հայէկոնոմբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

 

05 Նոյեմբեր, 2026 10:53
Վեր