Խաղաղության հաստատումը չի կարող ամբողջական լինել առանց գերիների և հումանիտար հարցերի ամբողջական հասցեագրման. Միրզոյան Zarkerak - Խաղաղության հաստատումը չի կարող ամբողջական լինել առանց գերիների և հումանիտար հարցերի ամբողջական հասցեագրման. Միրզոյան
Zarkerak Zarkerak - Խաղաղության հաստատումը չի կարող ամբողջական լինել առանց գերիների և հումանիտար հարցերի ամբողջական հասցեագրման. Միրզոյան
Խաղաղության հաստատումը չի կարող ամբողջական լինել առանց գերիների և հումանիտար հարցերի ամբողջական հասցեագրման. Միրզոյան

Խաղաղության հաստատումը չի կարող ամբողջական լինել առանց գերիների և հումանիտար հարցերի ամբողջական հասցեագրման. Միրզոյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Գերիների վերադարձի հարցը պետք է փնտրել Ադրբեջանի հետ խաղաղության ամրապնդման, ինստիտուցիոնալացման կետում: Այս մասին Ազգային ժողովում 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկման շրջանակում, հայտարարեց ՀՀ ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սյուզաննա Ավետիսյանի հարցին։

«Երբ որ մենք խոսում ենք խաղաղության ամրապնդումից և խաղաղության համաձայնության կնքումից և ընդհանրապես հարաբերությունների ոչ միայն կարգավորումից, այլև համագործակցության հաստատումից, մենք բոլորս հասկանում ենք, որ խաղաղության հաստատումից հետո կա հաշտեցման երկար գործընթաց: Սա չի կարող ամբողջական լինել առանց գերիների և ընդհանարապես հումանիտար հարցերի ամբողջական հասցեագրման»,-ասաց նախարարը:

Նա ընդգծեց, որ խնդիրը ֆինանսական չէ, որովհետև ֆինանսական հարցերը շատ ավելի հեշտ է լուծել:

«Մենք իսկապես աշխատում ենք այս ուղղությամբ առանց մոռանալու և դա հնարավոր էլ չէ: Արդյունքը լինում է ժամանակ առ ժամանակ: Վերջին արդյունքից 12 ամիսը դեռ չի լրացել»,-ասաց Միրզոյանը:

ԱԳՄԱ նախարարն հիշեցրեց, որ գերիների հարցով զբաղվելու համար գերատեսչությունը ունի մի ամբողջ ստորաբաժանում, և բացի այս կա նաև միջգերատեսչական հանձնաժողով, որում ընդգրկված են ԱԳՄԱ նախարարությունը, ԱԱԾ հատուկ ծառայությունները և այլ գերատեսչություններ:

 

05 Նոյեմբեր, 2026 11:30
Վեր