Փողի հոտ են առել․ քաղաքական «աղբանոցից» դուրս եկած ուժերը սկսել են պտտվել Սամվել Կարապետյանի շուրջը Zarkerak - Փողի հոտ են առել․ քաղաքական «աղբանոցից» դուրս եկած ուժերը սկսել են պտտվել Սամվել Կարապետյանի շուրջը
Zarkerak Zarkerak - Փողի հոտ են առել․ քաղաքական «աղբանոցից» դուրս եկած ուժերը սկսել են պտտվել Սամվել Կարապետյանի շուրջը
Փողի հոտ են առել․ քաղաքական «աղբանոցից» դուրս եկած ուժերը սկսել են պտտվել Սամվել Կարապետյանի շուրջը

Փողի հոտ են առել․ քաղաքական «աղբանոցից» դուրս եկած ուժերը սկսել են պտտվել Սամվել Կարապետյանի շուրջը

Սամվել Կարապետյանի առանձնատանը տեղի ունեցած արտակարգ հավաքը շատ խոսուն էր։ ՀԷՑ-ի շուրջ 64,5 միլիարդ դրամի վնասի վերաբերյալ քրեական գործի և Կարապետյանի կալանավորման ֆոնին հանկարծակի ակտիվացել են Հայաստանի քաղաքական դաշտի վաղուց մաշված ու հանրային վստահությունը կորցրած ուժերը։

Քոչարյանի թիմը, Սերժ Սարգսյանի «Հանրապետականը», Դաշնակցությունը, ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը և մյուսները կրկին հայտնվել են նույն սեղանի շուրջ։

Տարիներ շարունակ միմյանց հետ մրցակցած, հակասություններ ունեցած, երբեմն իրար հետ «շուն ու կատու» դարձած ուժերը հանկարծ մոռացել են ամեն ինչ։ Պարզվում է՝ ընդհանուր լեզու գտնելն այնքան էլ դժվար չէ, երբ հորիզոնում փողի նոր «տոպրակ» է հայտնվում։ Փողի հոտ են առել։

Այս ուժերը տարիներ շարունակ ունեցել են իշխանություն, պետական լծակներ և երկիրը կառավարելու հնարավորություն։ Հանրությունն իր գնահատականը տվել է նրանց, և այսօր նրանք քաղաքական լուսանցքից դուրս գալու համար նոր հենարան են փնտրում։ Հիմա կարծես գտել են։

Սամվել Կարապետյանի շուրջ սկսված պտույտը պատահական չէ։ Նրա ռուսական կապերն ու ֆինանսական հնարավորությունները վաղուց հայտնի են։ Նախկին իշխանության ներկայացուցիչների և ռուսամետ շրջանակների այս համախմբումը լուրջ հարց է առաջացնում՝  արդյոք գործ ունե՞նք հերթական քաղաքական նախագծի հետ, որի նպատակը Հայաստանում նախկին ազդեցությունը վերականգնելն ու Մոսկվայի համար նոր քաղաքական հենարան ձևավորելն է։

Այս մարդկանց միավորողը Հայաստանի զարգացման ծրագիրը չէ։ Նրանց միավորում է իշխանության վերադառնալու ցանկությունը, իսկ դրա համար անհրաժեշտ են փող, հովանավոր և քաղաքական ռեսուրս։

Ամենազավեշտալին այն է, որ նույն մարդիկ, որոնք իրենց կառավարման տարիներին չկարողացան երկիրը դարձնել ինքնիշխան, զարգացած ու անվտանգ պետություն, այսօր կրկին ներկայանում են որպես Հայաստանի փրկիչներ։

Բայց Հայաստանը նրանց անձնական բիզնես նախագիծը չէ։ Քաղաքականությունը չի կարող դառնալ օլիգարխ նախկին չինովնիկների ֆինանսական հնարավորությունների և արտաքին կենտրոնների շահերի սպասարկման գործիք։

Պետք չէ չկարծել, թե փողով կարող են գնել այն վստահությունը, որը տարիների ընթացքում կորցրել են։

Փողի հոտը կարող է քաղաքական աղբանոցից դուրս բերել նույնիսկ ամենամաշված դեմքերին, բայց դա դեռ չի նշանակում, որ հասարակությունը պատրաստ է նրանց վերադարձնել քաղաքականություն։

Մկրտիչ Իսրայելյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

05 Նոյեմբեր, 2026 11:39
Վեր