ԱՍՀ նախարարն այցելել է «Երևանի մանկան տուն» ՊՈԱԿ Zarkerak - ԱՍՀ նախարարն այցելել է «Երևանի մանկան տուն» ՊՈԱԿ
Zarkerak Zarkerak - ԱՍՀ նախարարն այցելել է «Երևանի մանկան տուն» ՊՈԱԿ
ԱՍՀ նախարարն այցելել է «Երևանի մանկան տուն» ՊՈԱԿ

ԱՍՀ նախարարն այցելել է «Երևանի մանկան տուն» ՊՈԱԿ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն այցելել է «Երևանի մանկան տուն» ՊՈԱԿ՝ հաստատությունում խնամք ստացող երեխաներին մատուցվող ծառայություններին ծանոթանալու նպատակով։ Այս մասին տեղեկացնում են ԱՍՀ նախարարությունից:

Նախարարը շրջել է կենտրոնի տարածքով, այցելել խմբասենյակներ, շփվել երեխաների ու ՊՈԱԿ-ի աշխատողների հետ։ Այցի ընթացքում քննարկվել են երեխաներին մատուցվող ծառայությունների որակի բարելավմանը, ընթացիկ աշխատանքներին ու առաջիկա անելիքներին վերաբերող մի շարք հարցեր:

Նախարար Թորոսյանն ընդգծել է երեխաների լավագույն շահի ապահովման, ընտանիքում ապրելու իրավունքի իրացման ուղղությամբ հետևողական ու շարունակական աշխատանքների կարևորությունը։

18 Սեպտեմբեր, 2025 13:48
Վեր