Եթե հետ գնանք, տեղանունների իմաստով մեզ համար շատ շահեկան վիճակ կտեսնենք, բայց հետ գնալ պետք չէ, պետք է առաջ գնալ. Ռուբինյան Zarkerak - Եթե հետ գնանք, տեղանունների իմաստով մեզ համար շատ շահեկան վիճակ կտեսնենք, բայց հետ գնալ պետք չէ, պետք է առաջ գնալ. Ռուբինյան
Zarkerak Zarkerak - Եթե հետ գնանք, տեղանունների իմաստով մեզ համար շատ շահեկան վիճակ կտեսնենք, բայց հետ գնալ պետք չէ, պետք է առաջ գնալ. Ռուբինյան
Եթե հետ գնանք, տեղանունների իմաստով մեզ համար շատ շահեկան վիճակ կտեսնենք, բայց հետ գնալ պետք չէ, պետք է առաջ գնալ. Ռուբինյան

Եթե հետ գնանք, տեղանունների իմաստով մեզ համար շատ շահեկան վիճակ կտեսնենք, բայց հետ գնալ պետք չէ, պետք է առաջ գնալ. Ռուբինյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Ադրբեջանից հնչող հայտարարությունների շեշտադրման որոշակի փոփոխություն տեսնում ենք օգոստոսի 8-ից հետո, իհարկե, չենք կարող ասել, որ չեն լինում հայտարարություններ, որոնք համարում ենք ապակառուցողական, նշված հայտարարությունը դրանցից մեկն է: Եթե հետ գնանք, տեղանունների իմաստով ամենևին մեզ համար ոչ շահեկան վիճակ չենք տեսնի, շատ շահեկան վիճակ կտեսնենք, բայց հետ գնալ պետք չէ, պետք է առաջ գնալ»,- լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Ալիևի վերջին հայտարարությանը՝ ասաց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը:

Ռուբինյանի խոսքով՝ խաղաղությունն այն է, երբ ռուսական ծագման ցորենը երկաթուղով Ադրբեջանի տարածքով ներմուծվում է Հայաստան. «Սա ի հավելումն արդեն իսկ հայտարարված ղազախական ծագման ցորենի, որը կրկին Ադրբեջանի տարածքով երկաթուղով գալիս է Հայաստան: Սա առաջին անգամն է, որ Ռուսաստանից և Ղազախստանից երկաթուղով Հայաստան որևէ բան ներմուծվում է: Մի իրավիճակում, երբ երկու երկրների սահմաններն ամբողջովին փակ են, երկու երկրներն իրար հանդեպ բլոկադա են իրականացնում ու սահմանին զինվորներ են, այդ իրավիճակում ռազմական բախման հնարավորությունը տասնապատիկ անգամ ավելի բարձր է, քան այն իրավիճակում, երբ սահմանը բաց է և բլոկադան քչանում է: Մենք առաջին անգամ երկաթուղային կապ ենք ստանում մի երկրի հետ, որը Վրաստանը չէ: Այո, խաղաղության ճանապարհին կլինեն խնդրահարույց հարցեր, բայց պետք է կենտրոնանալ իրական ձեռքբերումների վրա»:

Ռուբինյանն ընդգծեց, որ ունենք պատմական հնարավորություն՝ հաստատված խաղաղությունն ինստիտուցիոնալիզացնելու, անշրջելի դարձնելու. «2026 թվականի ընտրություններին ՀՀ քաղաքացիներն ունենալու են ընտրություն՝ ընտրել երկարատև խաղաղության միջև և տարատեսակ մանիպուլյատորների միջև, որոնց իշխանության գալու դեպքում փխրուն խաղաղությունը կդրվի վտանգի տակ»:

05 Նոյեմբեր, 2025 14:57
Վեր