Ցանկացած առաջարկ թոկն ավելի էր ձգելու ՀՀ-ի վզին ու այդ լուծումն էլ չէր լինելու Ղարաբաղի մասին, դա լինելու էր Հայաստանի հարցի լուծման մասին. Փաշինյան   Zarkerak - Ցանկացած առաջարկ թոկն ավելի էր ձգելու ՀՀ-ի վզին ու այդ լուծումն էլ չէր լինելու Ղարաբաղի մասին, դա լինելու էր Հայաստանի հարցի լուծման մասին. Փաշինյան  
Zarkerak Zarkerak - Ցանկացած առաջարկ թոկն ավելի էր ձգելու ՀՀ-ի վզին ու այդ լուծումն էլ չէր լինելու Ղարաբաղի մասին, դա լինելու էր Հայաստանի հարցի լուծման մասին. Փաշինյան  
Ցանկացած առաջարկ թոկն ավելի էր ձգելու ՀՀ-ի վզին ու այդ լուծումն էլ չէր լինելու Ղարաբաղի մասին, դա լինելու էր Հայաստանի հարցի լուծման մասին. Փաշինյան  

Ցանկացած առաջարկ թոկն ավելի էր ձգելու ՀՀ-ի վզին ու այդ լուծումն էլ չէր լինելու Ղարաբաղի մասին, դա լինելու էր Հայաստանի հարցի լուծման մասին. Փաշինյան  

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացում երբեք  խնդիր չի դրվել Ղարաբաղի հարցը լուծել, այլ խնդիր է դրվել այնպես անել, որ  ՀՀ-ն անկախ պետություն լինելու շանս չունենա, ինչքան էլ բարդ է խոստովանել, մի ամբողջ սերնդի կյանքի մասին է խոսքը, բայց չենք կարող առաջ գնալ, եթե սա չխոստովանենք» ,- ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը 

«Երբ ասում եմ՝ ՀՀ-ն դուրս է եկել աշխարհաքաղաքական թակարդից, նկատի ունեմ խաղաղությունը: Բուռն հայրենասիրական դիտանկյունով հնչող ձևակերպումները  բոլորովին ուրիշ բանի մասին են՝ ՀՀ աշխարհաքաղաքական թակարդ վերադարձնելու: Օգոստոսի 8-ի համաձայնություններից և դրանից բխող գործողություններով  մենք այսօր պետություն ենք, քան երբևէ, ինքնիշխան ենք և անկախ, քան երբևէ: ՀՀ-ն այսօր ապրում է իր վերջին 500 տարվա պատմության ամենահեռանկարային խոստումնալից շրջանը, երբեք ժամանակաշրջան չենք ունեցել, որ ապագայի նկատմամբ ունենանք  վստահության այսքան կշիռ»,- ընդգծեց նա:   

Փաշինյանի խոսքով՝ վերջին գործընթացները ոչ միայն քաղաքական թիմի այլ ժողովրդի մասին են.«Հակառակ դեպքում մենք 2021-ին ո՞նց էինք ընտրություն հաղթում, այդ պրոցեսների արդյունքում մենք ո՞նց էինք շարունակում մնալ կառավարող ուժ: Այս խաղաղությունը ՀՀ քաղաքացու խաղաղությունն է, որի համահեղինակը ինքն  է, ինքն այդ թղթերի վրա ամեն օր չի աշխատել, բայց կանաչ լույս է տվել , որ մենք աշխատենք»: 

«Նախորդող շրջանում ցանկացած հարցի լուծման ցանկացած առաջարկ իմ նշած թոկն ավելի էր ձգելու ՀՀ-ի վզին ու այդ լուծումն էլ չէր լինելու Ղարաբաղի հարցի լուծման մասին, դա լինելու էր Հայաստանի հարցի լուծման մասին:  Ղարաբաղի հարցը 1996-ին լուծված ավարտած է  եղել, պարզապես դրա մասին մեզ ոչ մեկը չի ասել»,- ասաց Փաշինյանը:  

03 Դեկտեմբեր, 2025 17:36
Վեր