Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Ամեն տարի Ազգային ժողովի այգում կազմակերպվում է ամանորյա տոնական միջոցառում:
Այս տարի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի նախաձեռնությամբ և հովանավորությամբ միջոցառումը տեղափոխվել է Տավուշի մարզի Կիրանցի հիմնական դպրոց: Ազգային տիկնիկային թատրոնի ամանորյա ուրախ ներկայացումը դիտել են սահմանամերձ գյուղերի՝ Կիրանցի, Սևքարի, Ներքին Ծաղկավանի, Աճարկուտի և Սարիգյուղի 200-ից ավելի երեխա:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սոցցացնի իր էջում տեսանյութ է հրապարակել Տավուշի մարզից, կից գրելով․
«Տավուշի մարզ, Կիրանց գյուղ․ մեր երեխաները երջանիկ են։
Սա է իրական Հայաստանը՝ լավ դպրոց, անվտանգ սահմաններ և խաղաղություն»։

