Վանաշեն գյուղում բախվել են «Chevrolet»-ը  և «BMW»-ն, որոնցից մեկը այնուհետև բախվել է կայանված «Mercedes»-ին․ 3 վիրավորներից մեկը տեղափոխվել է Երևան Zarkerak - Վանաշեն գյուղում բախվել են «Chevrolet»-ը և «BMW»-ն, որոնցից մեկը այնուհետև բախվել է կայանված «Mercedes»-ին․ 3 վիրավորներից մեկը տեղափոխվել է Երևան
Zarkerak Zarkerak - Վանաշեն գյուղում բախվել են «Chevrolet»-ը և «BMW»-ն, որոնցից մեկը այնուհետև բախվել է կայանված «Mercedes»-ին․ 3 վիրավորներից մեկը տեղափոխվել է Երևան
Վանաշեն գյուղում բախվել են «Chevrolet»-ը  և «BMW»-ն, որոնցից մեկը այնուհետև բախվել է կայանված «Mercedes»-ին․ 3 վիրավորներից մեկը տեղափոխվել է Երևան

Վանաշեն գյուղում բախվել են «Chevrolet»-ը և «BMW»-ն, որոնցից մեկը այնուհետև բախվել է կայանված «Mercedes»-ին․ 3 վիրավորներից մեկը տեղափոխվել է Երևան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Երեկ՝ դեկտեմբերի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 22։20-ի սահմաններում Վանաշեն գյուղում բախվել են Արարատի մարզի բնակիչներ 56-ամյա Կարեն Մ․-ի վարած «Chevrolet» մակնիշի և 22-ամյա Սասուն Մ․-ի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով մեքենաներից մեկը բախվել է կայանված վիճակում գտնվող «Mercedes» մակնիշի ավտոմեքենային։

 Վթարի հետևաքով 3 հոգի տեղափոխվել են 2-ը՝ «Վեդի» բժշկական կենտրոն, մեկը՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գևորգ Զաքարյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արթուր Կոծինյանի և նույն գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի հրամանատար, օրվա պատասխանատու Համբարձում Տեր-Պողոսյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Աշոտ Ղազարյանը և Անի Հարությունյանը։

Վթարի մասին ՊԾ Արարատի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Տիգրան Շոխոյանի, վարչության պետի տեղակալ Ներսես Մուրադյանի, Վեդիի քննչական բաժնի պետ Լեռնիկ Վարդանյանի և օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են կայանված ավտոմեքենայի վարորդի, սեփականատիրոջ և վիրավորների ինքնությունը։

 

22 Դեկտեմբեր, 2025 23:49
Վեր