Երևանում շենքի բակից գnղացել են «Chevrolet Volt»-ի լուսարձակը և վնաuել թափարգելը Zarkerak - Երևանում շենքի բակից գnղացել են «Chevrolet Volt»-ի լուսարձակը և վնաuել թափարգելը
Zarkerak Zarkerak - Երևանում շենքի բակից գnղացել են «Chevrolet Volt»-ի լուսարձակը և վնաuել թափարգելը
Երևանում շենքի բակից գnղացել են «Chevrolet Volt»-ի լուսարձակը և վնաuել թափարգելը

Երևանում շենքի բակից գnղացել են «Chevrolet Volt»-ի լուսարձակը և վնաuել թափարգելը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Դեկտեմբերի 15-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժին է զանգահարել Երևանի բնակիչ 30-ամյա Գարիկ Գ․-ն և հայտնել, որ դեկտեմբեր 14-ի ժամը 22։30-ից մինչև դեկտեմբերի 15-ը ժամը 07։00-ն ընկած ժամանակահատվածում գողացել են Մառի նրբանցքի շենքերից մեկի բակում կայանված իրեն պատկանող «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենայի դիմացի ձախակողմյան լուսարձակը և վնասել թափարգելը, հայտնում է Shamshyan.com-ը։

Մեկնել է ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ, որտեղ տուժողը ոստիկաններին հայտնել է, որ իրեն պատճառվել է մոտ 300 հազար դրամի վնաս։

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ նշված արարքը կատարողին հայտնաբերելու ուղղությամբ։

Դեպքի փաստով ոստիկանության Նոր Նորքի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

23 Դեկտեմբեր, 2025 20:49
Վեր