«Դպրոցականների վոլեյբոլի լիգա» մարզական խաղերի 2-րդ օրվա ցուցանիշներ Zarkerak - «Դպրոցականների վոլեյբոլի լիգա» մարզական խաղերի 2-րդ օրվա ցուցանիշներ
Zarkerak Zarkerak - «Դպրոցականների վոլեյբոլի լիգա» մարզական խաղերի 2-րդ օրվա ցուցանիշներ
«Դպրոցականների վոլեյբոլի լիգա» մարզական խաղերի 2-րդ օրվա ցուցանիշներ

«Դպրոցականների վոլեյբոլի լիգա» մարզական խաղերի 2-րդ օրվա ցուցանիշներ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Սպորտի կառավարման կենտրոնի ենթակայությամբ գործող մարզահամալիրում (հասցե՝ ք. Երևան, Մանանդյան 41) ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող «Դպրոցականների վոլեյբոլի լիգա» մարզական խաղերի եզրափակիչ փուլը շարունակվում է: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

Վոլեյբոլի լիգան անցկացվում է 6-7-րդ դասարանների (2013-2014 թվականներին ծնված աշակերտներ) և 8-9-րդ դասարանների (2011-2012 թվականներին ծնված աշակերտներ) տարիքային խմբերի դպրոցականների միջև:

Ներկայացնում ենք երկրորդ օրվա արդյունքները.

1-ին տարիքային խումբ`

Երևան (Երևանի N 177 հիմնական դպրոց) - Տավուշ (Պտղավանի միջնակարգ դպրոց)՝ 2:0,

Գեղարքունիք (Լուսակունքի միջնակարգ դպրոց) - Կոտայք (Ակունքի միջնակարգ դպրոց)՝ 2:1,

Լոռի (Թեղուտի միջնակարգ դպրոց) - Սյունիք (Կապանի N 13 հիմնական դպրոց)՝ 1:2,

Արագածոտն (Աշտարակի հիմնական դպրոց) - Արարատ (Նորաշենի միջնակարգ դպրոց)՝ 0:2:

2-րդ տարիքային խումբ`

Արարատ (Նորաշենի միջնակարգ դպրոց) - Շիրակ (Մարալիկի N 1 միջնակարգ դպրոց)՝ 2:1,

Արմավիր (Արազափի միջնակարգ դպրոց) - Տավուշ (Խաշթառակի միջնակարգ դպրոց)՝ 2:0,

Լոռի (Թեղուտի միջնակարգ դպրոց) - Արագածոտն (Արագածի N 1 միջնակարգ դպրոց)՝ 2:0,

Կոտայք (Աբովյանի N 10 հիմնական դպրոց) - Երևան (Երևանի N 177 հիմնական դպրոց)՝ 1:2:

23 Դեկտեմբեր, 2025 21:00
Վեր