«Առողջ Մսամթերք» ՍՊԸ-ի սպանդանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է Zarkerak - «Առողջ Մսամթերք» ՍՊԸ-ի սպանդանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է
Zarkerak Zarkerak - «Առողջ Մսամթերք» ՍՊԸ-ի սպանդանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է
«Առողջ Մսամթերք» ՍՊԸ-ի սպանդանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է

«Առողջ Մսամթերք» ՍՊԸ-ի սպանդանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչներն «Առողջ Մսամթերք» ՍՊԸ-ին պատկանող սպանդանոցում իրականացրած անասնահամաճարակային մշտադիտարկման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (Սյունիքի մարզ, ք․ Սիսիան): Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից։

«Մասնավորապես՝ արտադրական օբյեկտի հատակների և պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող և ախտահանվող նյութերից, գործիքների, սարքավորումների համապատասխան սանիտարական ախտահանում չի իրականացվել, մսեղիքի սղոցման ժամանակ օգտագործվող սղոցի շեղբը մշակման չի ենթարկվել ոչ ուշ քան 1 ժամը աշխատանքից հետո։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ սպանդանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար»:

23 Դեկտեմբեր, 2025 20:30
Վեր