Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«2026-ի բյուջեն մեր նախորդ տարիների աշխատանքի տրամաբանական արդյունքն է: 2026-ին ինչպես մեր նախընտրական խոստումներում գրել էինք, իրականացնում ենք այն հիմնական աշխատանքները , որոնց կարիքը Երևանն ունի»,- Երևանի ավագանու նիստի իր ելույթում այս մասին ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«Վերջին 4 տարվա ընթացքում միայն տարեկան մոտավորապես 500 վերելակ ենք փոխել բազմաբնակարան շենքերում, 130 բակ ենք սարքել, տասնյակ ֆուտբոլի դաշտեր ենք սարքել, մանկապարտեզներ ենք հիմնանորոգել, փոխել ենք մեր տրանսպորտի ամբողջ շարժակազմը: 2026-ին նախատեսում ենո 45 12-մետրանոց տրոլեյբուսներ ձեռք բերել»,- ասաց քաղաքապետն ու հավելեց, որ քաղաքապետարանի լիազորությունների ներքո մի ոլորտ չկա, որտեղ թռիչքաձև հաջողություններ չեն արձանագրել:
Նա նշեց, որ ընդդիմությունը շատ դեպքերում կոնկրետ դեպքերում մատնանշում է շատ խնդիրներ, որոնց պետք է անդրադառնալ.«Այո՛, մենք էլ ենք սխալվում, և այդ սխալների պատճառով ինչ-որ հարցեր հետաձգվում են, շատ հարցերում ինչ-որ հարցեր հետաձգվում են ոչ մեր սխալների պատճառով, նույն մետրոյի նախագիծը»:
Հաջողություն ու բարօրություն մաղթելով հայաստանցիներին՝ քաղաքապետն ընդգծեց.«2026-ի բյուջեն Երևան քաղաքի բարեկեցության և մարդկանց հարմարավետության մասին է, դարձնելու ենք մեր քաղաքն էլ ավելի լավը, տոներն էլ ավելի գեղեցիկ»:
Դիմելով ընդդիմությանը՝ քաղաքապետն ասաց, որ պետք է բոլորը միասին կողմնորոշվեն.«Եկեք կառուցողական լինենք, մի միկրոշանս, որ լինի ինչ-որ բան բոյկոտելու դուք ուզենալու եք լինել ապակառուցողական: Կառուցողական լինելու մասին կոչերն ինչի համար եք մեզ անում, եկեք կառուցողական լինենք, մենք մեծ հաճույքով, այնպես չի, որ թաքուն բան ենք անում, ինչ-որ բան կոծկում ենք»:


