Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Երևանի ավագանու դեկտեմբերի 23-ի նիստում քննարկման ներկայացվեց մայրաքաղաքի 2026 թվականի բյուջեն, որի սեփական եկամուտները ավարտին մոտեցող տարվա նախատեսված ցուցանիշին գերազանցում են ավելի քան 5 տոկոսով։
Ավագանու նիստում քննարկման ներկայացված Երևանի 2026 թվականի բյուջեի նախագծի համաձայն՝ եկամուտների ընդհանուր գումարը նախատեսվել է 151 միլիարդ 455 միլիոն դրամ։ Նախատեսված եկամուտների ընդհանուր ծավալում սեփական եկամուտները կազմում են 94 մլրդ 887 մլն դրամ, ինչը 2025 թվականին նախատեսվածից 4 մլրդ 653 մլն դրամով կամ 5,2 տոկոսով ավելին է։ ՀՀ պետբյուջեից ֆինանսական համահարթեցման սկզբունքով տրամադրվող դոտացիան նախատեսվել է 8 մլրդ 257 մլն դրամ։ Ծախսերի ֆինանսավորման նպատակային հատկացումների, սուբվենցիաների գծով նախատեսվել է 1 մլրդ 336 մլն դրամ, իսկ Երևանի քաղաքապետին պատվիրակված լիազորությունների իրականացման նպատակով ծախսվող միջոցները՝ 46 մլրդ 973 մլն դրամ։
Բյուջեի ծախսերի մասը ծրագրվել է 156 մլրդ 777 մլն դրամի չափով, որը 2025 թվականի հաստատած բյուջեի ծախսային մասից պակաս է 2 մլրդ 709 մլն դրամով, պայմանավորված՝ 2026 թվականի պետության կողմից Երևանի քաղաքապետին պատվիրակված լիազորությունների իրականացման համար պետական բյուջեից ստացվող միջոցների, ինչպես նաև ֆինանսական համահարթեցման սկզբունքով տրամադրվող դոտացիայի նվազմամբ:


