Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
ՍԱՏՄ-ն անդրադարձել է Ղազախստանից ներկրված ցորենի թեմայի շուրջ սոցցանցերում տարածվող տեղեկություններին, մասնավորապես՝ լրագրող Նաիրի Հոխիկյանի գրառմանը:
««Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հստակ կատարել է իր գործառույթները՝ իրականացնելով նմուշառում թե՛ Ռուսաստանի Դաշնությունից, թե՛ Ղազախստանի Հանրապետությունից ներկրված ցորենի խմբաքանակներից:
Լաբորատոր փորձարկումներն իրականացվել են ՍԱՏՄ ենթակայությամբ գործող «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ում երեք ուղղություններով՝
1․ բուսասանիտարական փորձարկումներ՝ համաձայն Մաքսային Միության հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի թիվ 318 որոշմամբ հաստատված «Եվրասիական տնտեսական միությունում բույսերի կարանտինի ապահովման մասին» պահանջների.
2․ անվտանգության ցուցանիշների փորձարկումներ՝ համաձայն Մաքսային Միության «Հացահատիկի անվտանգության մասին» 015/2011 տեխնիկական կանոնակարգի պահանջների.
3․ որակի ցուցանիշների փորձարկումներ՝ համաձայն ԳՈՍՏ 9353-2016 «Ցորեն․ տեխնիկական պայմաններ» ստանդարտի պահանջների:
Փորձարկումների արդյունքները հետևյալն են՝
Սա է իրականությունը:
Լրագրողը ո՞ր միջազգային բացահայտման համաձայն է պնդում, թե «ղազախական այդ ցորենը աճեցվել է այն տարածքում, որտեղ միջուկային զանգվածային փորձարկումներ են արվում», ի՞նչ հաստատված հիմնավորումներ կան այդ մասին, անհայտ է:
Իսկ թե ինչ է «ալֆա» տոքսինը, հատկապես՝ քիմիական ծագման, որով փորձ է արվում «ահաբեկել» հանրությանը, միայն գրողը կիմանա:
Ի վերջո, հրապարակել ալյուրի տուփերի նկարներ, որոնց մակնշման մեջ հստակ գրված է՝ «…արտադրված է բարձրակարգ ցորենից», հետո պնդել, որ դրա հումքը Ղազախստանից նոյեմբերին բերված ցորենն է ու չհրապարակել տուփի վրա գրվող արտադրության ժամկետը, պարզ-մանիպուլատիվ-դատապարտելի գործելաոճ է:
ՍԱՏՄ-ն հրապարակել է լաբորատոր փորձաքննությունների արձանագրությունները:
Նոյեմբերին հայտնել էինք՝ ղազախական ցորենով բեռնված գնացքը ժամանել է Հայաստան՝ անցնելով Ղազախստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի և Վրաստանի տարածքով: ՍԱՏՄ-ից հայտնել էին, որ Ղազախստանից բերված ցորենը 4-րդ կարգի չէ, ինչպես ներկայացնում էին որոշ շրջանակներ: Լաբորատոր փորձաքննությամբ պարզվել է, որ այն 3-րդ կարգի է:


