Երևանի քրեական ոստիկանները հայտնաբերել են մարիխուանա, մեթամֆետամին, կոկաին, հերոին և մեթադոն տեսակի թմրամիջոցներ Zarkerak - Երևանի քրեական ոստիկանները հայտնաբերել են մարիխուանա, մեթամֆետամին, կոկաին, հերոին և մեթադոն տեսակի թմրամիջոցներ
Zarkerak Zarkerak - Երևանի քրեական ոստիկանները հայտնաբերել են մարիխուանա, մեթամֆետամին, կոկաին, հերոին և մեթադոն տեսակի թմրամիջոցներ
Երևանի քրեական ոստիկանները հայտնաբերել են մարիխուանա, մեթամֆետամին, կոկաին, հերոին և մեթադոն տեսակի թմրամիջոցներ

Երևանի քրեական ոստիկանները հայտնաբերել են մարիխուանա, մեթամֆետամին, կոկաին, հերոին և մեթադոն տեսակի թմրամիջոցներ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժնում ստացվել էր օպերատիվ տվյալ, որ Առինջի բնակիչ 33 և 29 տարեկան երկու երիտասարդներ համացանցի միջոցով ձեռք են բերում առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ, որոնք մասնատում են փոքր չափաբաժինների և տեղադրելու միջոցով դրանք իրացնում Երևանի տարբեր տարածքներում։

Նոյեմբերի 28-ին՝ ժամը 20.40-ի սահմաններում, Երևանի Ղափանցյան փողոցում նրանք ձերբակալվեցին, իսկ 29-ամա երիտասարդի վարած մեքենան տեղափոխվեց պահպանվող հատուկ տարածք:

33-ամյա տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվեցին ընդհանուր 47,5 գրամ տարբեր տեսակի թմրամիջոցներ, այդ թվում՝ 10 գրամ մարիխուանայի, 4,5 գրամ մեթամֆետամինի, 3 գրամ կոկաինի, 30 գրամ հերոինի նմանվող զանգվածներ և «Մեթադոն» գրառմամբ հոգեմետ 100 դեղահաբ։

Երկուսն էլ կալանավորվել են։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

23 Դեկտեմբեր, 2025 17:15
Վեր