Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանին և պարգևատրել Մովսես Խորենացու մեդալով՝ հայրենիքին մատուցած ակնառու ծառայությունների, երկարամյա արգասաբեր գործունեության և նվիրումի համար: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից:

Հանրապետության նախագահը շնորհավորել է Ռուբեն Նազարեթյանին և մաղթել հետագա հաջողություններ:



