Բուլղարիայի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին Zarkerak - Բուլղարիայի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին
Zarkerak Zarkerak - Բուլղարիայի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին
Բուլղարիայի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին

Բուլղարիայի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Բուլղարիայի արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլա Նիկոլովը։

 

Նախագահը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և մաղթել արդյունավետ գործունեություն՝ ի նպաստ երկու երկրների միջև հարաբերությունների հետագա զարգացման։ Վահագն Խաչատուրյանը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Բուլղարիայի հետ պատմականորեն ձևավորված սերտ հարաբերությունները, որոնք հիմնված են երկու ժողովուրդների միջև բարեկամության և փոխադարձ վստահության վրա։

 

Դեսպանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և փոխանցել է Բուլղարիայի նախագահի Ռումեն Ռադևի ջերմ ողջույնները։ Նա նշել է, որ համոզված է՝ հայ-բուլղարական երկկողմ հարաբերությունների մակարդակը կարող է էապես բարձրանալ՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության խորացման և առկա ներուժի լիարժեք իրացման շնորհիվ։

 

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել երկու երկրների հարաբերությունների ամրապնդման հնարավորություններին։ Կողմերը կարևորել են ինչպես երկկողմ ձևաչափում, այնպես էլ Եվրոպական միության հարթակում արդյունավետ և համակարգված համագործակցությունը։

 

Զրույցի ընթացքում նշվել է փոխգործակցության ակտիվացման տեսանկյունից ուղիղ ավիաթռիչքների վերականգնման կարևորությունը՝ ընդգծելով դրա դերը տնտեսական, զբոսաշրջային և մարդասիրական կապերի խթանման գործում։

 

Կարևորվել են նաև բարձրաստիճան փոխայցելությունները՝ որպես քաղաքական երկխոսության խորացման և համագործակցության նոր ուղղությունների ձևավորման արդյունավետ միջոց։ Այս համատեքստում անդրադարձ է կատարվել 2026 թվականին Հայաստանում կայանալիք միջազգային կարևոր միջոցառումներին, մասնավորապես՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովին և ՄԱԿ-ի COP-17 համաժողովին՝ ընդգծելով դրանց նշանակությունը միջազգային համագործակցության և համատեղ օրակարգերի առաջմղման տեսանկյունից։

23 Դեկտեմբեր, 2025 16:39
Վեր