Արդարացում չի, բայց մետրոպոլիտենի նոր կայարանի կառուցումն իրոք բարդ պրոցես է. Ավինյան Zarkerak - Արդարացում չի, բայց մետրոպոլիտենի նոր կայարանի կառուցումն իրոք բարդ պրոցես է. Ավինյան
Zarkerak Zarkerak - Արդարացում չի, բայց մետրոպոլիտենի նոր կայարանի կառուցումն իրոք բարդ պրոցես է. Ավինյան
Արդարացում չի, բայց մետրոպոլիտենի նոր կայարանի կառուցումն իրոք բարդ պրոցես է. Ավինյան

Արդարացում չի, բայց մետրոպոլիտենի նոր կայարանի կառուցումն իրոք բարդ պրոցես է. Ավինյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Այս տարվա բյուջեով 9.6 միլիարդ տրամադրել էիք Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցման աշխատանքներին, բայց ճշտումներից հետո դա այդ գումարը դարձել է 1.6 միլիարդ. հաջորդ 2026 թվականին ևս 2 միլիարդ տրամադրում եք այդ նույն աշխատանքներին։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 23-ին, Երևանի ավագանու նիստում հայտարարեց «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Աննա Ավետիսյանը՝ դիմելով քաղաքապետ Տիգրան Ավինյանին։

«Նախ ասեք, թե 9.6 միլիարդից ինչու է դարձել 1.4 , այդ մնացորդը որտեղ է օգտագործվել, և ոնց տեսնում ենք այդ աշխատանքները չեն մեկնարկել։ Եթե այս տարի չեն մեկնարկել, հաջորդ տարվա համար էլի ինչի եք տրամադրում 2 միլիարդ»,–ասաց նա։

Ի պատասխան  Ավինյանն ասաց. «Աջափնյակի մետրոյի նախագիծը մեր նորանկախ պատմության երևի թե ամենաբարդ նախագծերից մեկն է, հինգերորդ ռիսկայնության նախագիծ է, որի պարզ փորձաքննությունը տևել է մոտ մեկ տարի։ Իրականում այս պրոցեսները, մանավանդ, եթե առաջին անգամ ենք իրականացնում նման մասշտաբի նախագիծ, կարող է որոշակի ժամանակ տևել։ Որտե՞ղ են ուղղվել այդ գումարները, քանի որ տրանսպորտային ոլորտի զարգացման համար գումարներ էին, դրանց էական մասը ուղղվել է մեր 45 տրոլեյբուսների գնման համար։ Մենք հաջորդ տարի արդեն ապրիլ–մայիսին ունենալու ենք 45 նոր 12 մետրանոց տրոլեյբուսներ։

Ինչ վերաբերում է նրան, որ հաջորդ տարի 2 մլրդ գումար է նախատեսվել, հետևյալ տրամաբանությամբ ենք որոշել գնալ կառավարության հետ, երեք հիմնական գործ ունենք անելու, առաջին հերթին կառավարության առանձին որոշում պետք է կայացնենք մետրոպոլիտենի կառուցման մրցույթի հետ կապված, հատուկ պայմաններ ավելացնելով, որովհետև իրականում ծավալը շատ մեծ է և մեր ստանդարտ ընթացակարգով շատ բարդ կլինի կառավարելի դարձնել կառուցման գործընթացը։ Մենք առաջարկել ենք կառավարության գործընկերներին ֆիդիկ տրամաբանությամբ գնալու։

Ինչի՞ չկա մետրոյի կայարանը, Սա արդարացում չի էլի, սա իրականում բարդ պրոցես է, և այս բարդ պրոցեսում ես ձեզ վստահեցնում եմ՝ ոնց ունեցել ենք Կասկադը, այդպես ունենալու ենք մետրոյի կայարանի կառուցումը։ Իսկ երկու միլիարդն էլ նախատեսված է առաջին հերթին տեխհսկողի մրցույթի համար և որոշ չափով օտարումներ իրականացնելու համար։

Մենք հասկացել ենք, որ առաջին ծառայությունը, որ մեզ պետք է այս մրցույթը կայանալու համար, դա ինժեներ տեխհսկողն է, որը պետք է շատ որակով լինի և նմանատիպ աշխատանք կատարած։ Այսինքն մենք խոսում ենք այդպես մի նոր հանգույցի մասին, որը մետրոպոլիտենի ուղևորափոխադրումների քանակը մոտավորապես 22-25%-ով ավելացնելու է։

Ավելի լավ է մենք մի փոքր ավել ժամանակ ծախսենք այս նախագծման փուլում, տեխհսկողության ընտրության հարցում, ավելի պատրաստված լինենք և վստահաբար հետագայում այդ ժամանակը կկոմպենսացվի ավելի որակյալ աշխատանք ստանալով»։

Արձագանքելով Ավինյանի պատասխաններին՝ Աննա Ավետիսյանը կարծիք հայտնեց, որ պլանավորման խնդիր է տեսնում, քանի որ կարելի էր այդ գումարը ի սկզբանե տրամադրել տրանսպորտին:

23 Դեկտեմբեր, 2025 15:22
Վեր