Վիրտուալ խոսակցության մեջ պատմական Հայաստանը ինձ ասում է՝ մի՛ գնացեք իմ ճանապարհով․ Փաշինյան Zarkerak - Վիրտուալ խոսակցության մեջ պատմական Հայաստանը ինձ ասում է՝ մի՛ գնացեք իմ ճանապարհով․ Փաշինյան
Zarkerak Zarkerak - Վիրտուալ խոսակցության մեջ պատմական Հայաստանը ինձ ասում է՝ մի՛ գնացեք իմ ճանապարհով․ Փաշինյան
Վիրտուալ խոսակցության մեջ պատմական Հայաստանը ինձ ասում է՝ մի՛ գնացեք իմ ճանապարհով․ Փաշինյան

Վիրտուալ խոսակցության մեջ պատմական Հայաստանը ինձ ասում է՝ մի՛ գնացեք իմ ճանապարհով․ Փաշինյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Ռուսաստան աշխատանքային այցի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Վարչապետն անդրադարձել է ՌԴ նախագահի հետ քննարկած հարցերին, Կառավարության առաջնահերթություններին, արտաքին քաղաքականությանը, տնտեսության զարգացման տեմպերին, Իրական Հայաստանի գաղափարախոսությանը, նաև տարածաշրջանում առևտրա-տնտեսական գործակցության շուրջ զարգացումներին, TRIPP նախագծին:

«Կառավարության 2021 թվականի օգոստոսին ընդունած ծրագրում գրված է՝ սևով սպիտակի վրա: Կառավարության, ժողովրդի առաջ ստանձնած մեծագույն պարտավորությունը Հայաստանի Հանրապետության և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելն է՝ մեծագույն պարտավորությունը: Մենք այդ մեծագույն պարտավորությունը կատարել ենք, չնայած մյուս պարտավորությունների մի շատ զգալի մասն էլ ենք կատարել: Դա էլ ասեմ, որ աշխարհում տենց կառավարություն չկա, որ իր ծրագիրը 100 տոկոսով կատարի»,-նշել է վարչապետը:

Բացի այդ, Փաշինյանի խոսքով, պատմական Հայաստանն ասում է՝ իր ճանապարհով չգնանք։

«Վիրտուալ խոսակցության մեջ պատմական Հայաստանը ինձ ասում է՝ մի՛ գնացեք իմ ճանապարհով: Հայաստանի Հանրապետությունը մի՛ դարձրեք պատմական Հայաստանի մաս, որովհետև նա իրական պետություն է»,-նշել է նա:

23 Դեկտեմբեր, 2025 22:22
Վեր