Դպրաբակում այրվել է մոտ 1200 հակ անասնակեր․ ՆԳՆ Zarkerak - Դպրաբակում այրվել է մոտ 1200 հակ անասնակեր․ ՆԳՆ
Zarkerak Zarkerak - Դպրաբակում այրվել է մոտ 1200 հակ անասնակեր․ ՆԳՆ
Դպրաբակում այրվել է մոտ 1200 հակ անասնակեր․ ՆԳՆ

Դպրաբակում այրվել է մոտ 1200 հակ անասնակեր․ ՆԳՆ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Դեկտեմբերի 23-ին` ժամը 14:03-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Դպրաբակ գյուղի 4-րդ փողոցի տներից մեկի բակում այրվում է կուտակած անասնակեր:

 

Փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։35-ին, մարվել՝ 20:08-ին։ Այրվել է մոտ 1200 հակ անասնակեր։

 

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել է հատուկ տեխնիկա:

 

Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի տուն:

23 Դեկտեմբեր, 2025 23:00
Վեր