Մաղթում եմ, որ բնության հանդեպ հոգատարությունն ու պատասխանատվությունը լինեն մեր հասարակության կարևորագույն արժեքներից մեկը․ ՇՄ նախարար Zarkerak - Մաղթում եմ, որ բնության հանդեպ հոգատարությունն ու պատասխանատվությունը լինեն մեր հասարակության կարևորագույն արժեքներից մեկը․ ՇՄ նախարար
Zarkerak Zarkerak - Մաղթում եմ, որ բնության հանդեպ հոգատարությունն ու պատասխանատվությունը լինեն մեր հասարակության կարևորագույն արժեքներից մեկը․ ՇՄ նախարար
Մաղթում եմ, որ բնության հանդեպ հոգատարությունն ու պատասխանատվությունը լինեն մեր հասարակության կարևորագույն արժեքներից մեկը․ ՇՄ նախարար

Մաղթում եմ, որ բնության հանդեպ հոգատարությունն ու պատասխանատվությունը լինեն մեր հասարակության կարևորագույն արժեքներից մեկը․ ՇՄ նախարար

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Շրջակա միջավաայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը շնորհավորական ուղերձ է հղել Շրջակա միջավայրի համաշխարհային օրվա կապակցությամբ․

 

«Սիրելի՛ հայրենակիցներ, 

 

Շնորհավորում եմ բոլորիս Շրջակա միջավայրի համաշխարհային օրվա առթիվ

Այս տարի օրը նշվում է «Ոգեշնչված բնությունից․ հանուն կլիմայի, հանուն մեր ապագայի» կարգախոսի ներքո՝ ևս մեկ անգամ ընդգծելով, որ բնությունն ինքն է մեզ հուշում կլիմայական մարտահրավերներին դիմակայելու և կայուն ապագա կառուցելու լավագույն լուծումները։

 

Այսօր աշխարհը կանգնած է կլիմայի փոփոխության, կենսաբազմազանության կորստի և շրջակա միջավայրի աղտոտման լուրջ մարտահրավերների առաջ։ Այս խնդիրների հաղթահարումը պահանջում է համատեղ պատասխանատվություն և հետևողական գործողություններ՝ ինչպես պետությունների, այնպես էլ յուրաքանչյուր քաղաքացու կողմից։

 

Հայաստանը, լինելով կենսաբազմազանությամբ հարուստ երկիր և միջազգային բնապահպանական գործընթացների ակտիվ մասնակից, շարունակաբար ամրապնդում է իր ջանքերը բնական էկոհամակարգերի պահպանության, վերականգնման և կայուն զարգացման ուղղությամբ։

 

Մեզ համար առանձնահատուկ կարևորություն ունի այն, որ Հայաստանը 2026 թվականին հյուրընկալելու է ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը՝ COP17-ը։ Սա մեծ պատիվ է և բարձր պատասխանատվություն, որը հնարավորություն է տալիս մեր երկիրը դարձնել կենսաբազմազանության պահպանության համաշխարհային օրակարգի կարևոր հարթակ և միջազգային համագործակցության կենտրոն։

 

Շրջակա միջավայրի պահպանությունը սկսվում է յուրաքանչյուրիս ամենօրյա ընտրություններից։ Միայն համատեղ ջանքերով կարող ենք պահպանել մեր բնական ժառանգությունը և ապահովել անվտանգ ու բարեկեցիկ ապագա հաջորդ սերունդների համար։

 

Շնորհավորում եմ ոլորտի ներկայացուցիչներին և գործընկերներին այս կարևոր օրվա առթիվ և մաղթում, որ բնության հանդեպ հոգատարությունն ու պատասխանատվությունը շարունակեն լինել մեր հասարակության կարևորագույն արժեքներից մեկը»,- նշել է Համբարձում Մաթևոսյանը իր ուղերձում։

 

05 Հունիս, 2026 13:32
Վեր