ՆԳՆ-ն իրազեկում է խորհրդարանական ընտրությունների քվեարկության օրը գործող սահմանափակումների մասին Zarkerak - ՆԳՆ-ն իրազեկում է խորհրդարանական ընտրությունների քվեարկության օրը գործող սահմանափակումների մասին
Zarkerak Zarkerak - ՆԳՆ-ն իրազեկում է խորհրդարանական ընտրությունների քվեարկության օրը գործող սահմանափակումների մասին
ՆԳՆ-ն իրազեկում է խորհրդարանական ընտրությունների քվեարկության օրը գործող սահմանափակումների մասին

ՆԳՆ-ն իրազեկում է խորհրդարանական ընտրությունների քվեարկության օրը գործող սահմանափակումների մասին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների քվեարկության օրը տեղամասային կենտրոններին հարող մինչև 50 մետր շառավղով տարածքներում արգելվում է խմբերով հավաքվելը, իսկ մուտքերին հարակից հատվածներում չի թույլատրվում տրանսպորտային միջոցների կուտակում՝ ընտրական գործընթացի բնականոն ընթացքն ապահովելու նպատակով։

Այդ մասին տեսանյութ է հրապարակվել Ներքին գործերի նախարարության «Ֆեյսբուք»-ի էջում։

ՆԳՆ-ից հայտնում են, որ ընտրատեղամասերի տարածքներում հասարակական կարգի պահպանումն իրականացվում է ոստիկանության ծառայողների կողմից, որոնք ծառայություն են իրականացնում տեղամասային կենտրոններում՝ անկախ ընտրական հանձնաժողովների լրացուցիչ պահանջներից։

Նախարարությունը կոչ է անում քաղաքացիներին պահպանել սահմանված կանոնները և նպաստել ընտրական գործընթացի խաղաղ և անխափան ընթացքին։

05 Հունիս, 2026 14:43
Վեր