Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողներն անձնական խուզարկության են ենթարկել կալանավորված անձի մոտ կարճատև տեսակցության եկած քաղաքացուն, որի արդյունքում հայտնաբերել են նրա գոտկատեղում թաքցված բջջային հեռախոս։ Այս մասին տեղեկացնում են ՔԿԾ-ից:
Քաղաքացին ենթարկվել է վարչական պատասխանատվության։


