Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության եզրափակիչ հանրահավաքից առաջ սոցցանցերի իր էջերում տեսանյութ է հրապարակել՝ հայտնելով, թե ինչպես քաղաքացիները կարող են ստանալ արդեն սիրված ՀՀ քարտեզի մակետը:
«Ժամը 19:00-ից մեր քաղաքական ուժի ներկայացուցիչները Հանրապետության հրապարակ մոտեցող բոլոր քաղաքացիներին կնվիրեն արդեն սիրված քարտեզը: Բոլորին առանց բացառության»,- ասել է վարչապետը:


