Սնանկության նոր օրենսգիրքն այլևս իրականություն է Zarkerak - Սնանկության նոր օրենսգիրքն այլևս իրականություն է
Zarkerak Zarkerak - Սնանկության նոր օրենսգիրքն այլևս իրականություն է
Սնանկության նոր օրենսգիրքն այլևս իրականություն է

Սնանկության նոր օրենսգիրքն այլևս իրականություն է

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Երկար տարիների մասնագիտական աշխատանքի, լայնածավալ քննարկումների և օրենսդրական հետևողական գործընթացի արդյունքում հուլիսի 2-ին Հանրապետության նախագահի կողմից ստորագրվել և հրապարակվել է Սնանկության նոր օրենսգիրքը:

2026 թվականի հունիսի 18-ին Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Սնանկության օրենսգիրքը և հարակից շուրջ 20 օրենքներում փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը:

Օրենսդրական փաթեթի հիմնական նպատակը սնանկության ոլորտի համար նոր, միասնական և համապարփակ իրավական կարգավորման ստեղծումն է։

Նոր օրենսգիրքն առաջին անգամ մեկտեղում է սնանկության հետ կապված բոլոր նյութական և դատավարական կարգավորումները՝ բացառելով տարբեր իրավական ակտերում առկա հնարավոր բացերը, կրկնությունները և հակասությունները։ Սնանկության նոր օրենսգրքի ընդունումը կարևոր քայլ է Հայաստանի իրավական համակարգի զարգացման, սնանկության վարույթների արդյունավետության բարձրացման, պարտապանների և պարտատերերի իրավունքների առավել հավասարակշռված պաշտպանության, ինչպես նաև ներդրումային և գործարար միջավայրի բարելավման ուղղությամբ։

 

Սնանկության օրենսգրքին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ:

 

03 Հուլիս, 2026 21:39
Վեր