ՄԻՊ-ն այցելել է «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ Zarkerak - ՄԻՊ-ն այցելել է «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ
Zarkerak Zarkerak - ՄԻՊ-ն այցելել է «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ
ՄԻՊ-ն այցելել է «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ

ՄԻՊ-ն այցելել է «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպություն (այսուհետ` Հաստատություն)։ Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ աշխատակազմից։

 

Հաստատության տնօրենի պաշտոնակատար Համազասպ Նահատակյանի ուղեկցությամբ Պաշտպանը շրջայց է կատարել տարածքում, ուսումնասիրել շենքային պայմանները, սանիտարահիգիենիկ վիճակը, այդ թվում՝ ճաշարանը, սանհանգույցները և բուժկետը։ Պաշտպանը նաև ծանոթացել է ծառայություններ ստացող անձանց առօրյային, զարգացման ծրագրերին, ինչպես նաև Հաստատության անձնակազմի աշխատանքային պայմաններին։

 

Անահիտ Մանասյանը այցելել է նաև «Ճախրուկ» մշակութային կենտրոն և ջերմ շփում ունեցել կենտրոնի սաների հետ: Այնուհետև մասնակցել է նրանց կողմից կազմակերպված համերգային միջոցառմանը։

 

Մարդու իրավունքների պաշտպանը, որպես «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի դրույթների կիրառության մշտադիտարկում իրականացնող պաշտոնատար անձ, հատուկ ընդգծում է պետության կողմից հաշմանդամություն ունեցող անձանց շուրջօրյա խնամքի հաստատությունների ապաինստիտուցիոնալացման ուղղությամբ գործուն քայլեր ձեռնարկելու, կառուցվածքային բարեփոխումներ իրականացնելու և համակարգված մոտեցում որդեգրելու անհրաժեշտությունը:

03 Հուլիս, 2026 22:15
Վեր