Քրեական ոստիկանները հայտնաբերել ու առգրավել են 4 կգ 200 գրամ մարիխուանա (տեսանյութ) Zarkerak - Քրեական ոստիկանները հայտնաբերել ու առգրավել են 4 կգ 200 գրամ մարիխուանա (տեսանյութ)
Zarkerak Zarkerak - Քրեական ոստիկանները հայտնաբերել ու առգրավել են 4 կգ 200 գրամ մարիխուանա (տեսանյութ)
Քրեական ոստիկանները հայտնաբերել ու առգրավել են 4 կգ 200 գրամ մարիխուանա (տեսանյութ)

Քրեական ոստիկանները հայտնաբերել ու առգրավել են 4 կգ 200 գրամ մարիխուանա (տեսանյութ)

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացած հերթական տեղեկությունն իրացրին հուլիսի 2-ին։ Համագործակցելով մայրաքաղաքի պարեկների հետ՝ քրեական ոստիկանները մաքսանենգ ճանապարհով ներկրված թմրամիջոց ձեռք բերելու և իրացնելու կասկածանքով ձերբակալեցին երևանցի երեք տղամարդու՝ 31, 38 և 50 տարեկան։ Վերջինիս վարած ավտոմեքենայով հանդերձ նրանք տեղափոխվեցին Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին։

«Շևրոլե» մակինիշի մեքենայում հայտնաբերվել է 4 կիլոգրամ 200 գրամ մարիխուանա, որն, ըստ նախնական տեղեկության, տղամարդիկ պետք է իրացնեին։

Տղամարդիկ ներկայացվել են Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների  քննության գլխավոր վարչություն։

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։

 

03 Հուլիս, 2026 23:13
Վեր