Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության հուլիսի 2-ի փակ նիստում տեղի ունեցած քվեարկության արդյունքում վարչության անդամ, պատգամավոր Արուսյակ Մանավազյանն ընտրվել է ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավարի թեկնածու։
Մանավազյանն անդրադառնալով իր ընտրությանը, սոցցանցի իր էջում գրել է․
«Սիրելի՛ հայրենակիցներ, կուսակցության վարչության որոշմամբ ընտրվել եմ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարի թեկնածու։
Շնորհակալ եմ վարչության անդամներին այս մեծ վստահության համար։
Մեր խմբակցությունը շարունակելու է գործել որպես մեկ միասնական, կուռ թիմ՝ ապահովելով առավելագույն կառուցողականություն, փաստահեն քաղաքական խոսք և օրենսդրական բարձր արդյունավետություն։ Առջևում ծավալուն ու պատասխանատու գործ ունենք անելու՝ ի նպաստ մեր պետության ինքնիշխանության, անվտանգության ու զարգացման»։


