Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Հուլիսի 8-9-ը ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են 120 հանցագործություն։
Մասնավորապես՝
- 47 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
- 10 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,
- 9 դեպք՝ ֆիզիկական ներգործության,
- 8 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
- 7 դեպք՝ հոգեկան ներգործության,
- 6 դեպք՝ խարդախության,
- 4 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
- 2-ական դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, թմրանյութի իրացման, սառը զենքի հայտնաբերման, փաստաթղթի կեղծիքի, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելու:
Բացահայտվել է բնակարանային գողության, շորթման, խուլիգանության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, զենք-զինամթերքի առգրավման, թմրանյութի հայտնաբերման, ծառերը, թփերը ապօրինի հատելու, անհետաձգելի միջամտության որոշումը չկատարելու, առողջությանը վնաս պատճառելու, երեխայի խնամքի պարտականությունը չկատարելու, երեխայի կյանքի կամ առողջության պահպանման պարտականությունը չկատարելու և այլ դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է․
- 2 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության։
- 1 դեպք՝ ֆիզիկական ներգործության։
Հայտնաբերվել է 14 հետախուզվող, կամավոր ներկայացել է 6 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 1 դեպք։
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 21-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։