Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Գյուղմթերքի արտահանումը պետք է դիվերսիֆիկացնել, որպեսզի մեկ շուկայից անհամաչափ կախվածություն չունենանք: Այս մասին կառավարության նիստին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով արտահանման ծրագրերին ֆինանսական աջակցության վերաբերյալ հարցին:
«Մեր խնդիրը այն է, որպեսզի առաջիկա մեկ տարվա ընթացքում պատրաստվենք այն իրավիճակին, որ ծիրանի, ինչպես նաև այլ գյուղմթերքի արտահանումները մաքսիմալ դիվերսիֆիկացնենք, որպեսզի որևէ մեկ շուկայից անհամաչափ կախվածություն չունենանք՝ ի կատարումն «Իրական Հայաստան» գաղափարախոսության այն թեզից, որ անկախությունը քչերից կախվածությունը շատերից կախվածությամբ փոխարինելն է»,-նշել է վարչապետը:
Փաշինյանի խոսքերով եթե Հայաստանից տասնյակ շուկաներ որևէ բան է արտահանվում, ապա այդ շուկաներից որևէ մեկում չկանխատեսնված իրադարձությունը չի կարող ազդել հայկական շուկայի վրա:
«Ընդհանրապես բոլոր պարագաներում մենք պետք է գործենք այս տրամաբանությամբ և սա Հայաստանի ինքնիշխանության, պետականության ամրապնդման ճանապարհ է»,-նշել է վարչապետը:


