ԱՄՆ-ում սահմանափակվում է «ծննդյան իրավունքով» ԱՄՆ քաղաքացիություն ստանալը Zarkerak - ԱՄՆ-ում սահմանափակվում է «ծննդյան իրավունքով» ԱՄՆ քաղաքացիություն ստանալը
Zarkerak Zarkerak - ԱՄՆ-ում սահմանափակվում է «ծննդյան իրավունքով» ԱՄՆ քաղաքացիություն ստանալը
ԱՄՆ-ում սահմանափակվում է «ծննդյան իրավունքով» ԱՄՆ քաղաքացիություն ստանալը

ԱՄՆ-ում սահմանափակվում է «ծննդյան իրավունքով» ԱՄՆ քաղաքացիություն ստանալը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ նախագահը հրամանագրեր է ստորագրել, որոնցով սահմանափակվում է «ծննդյան իրավունքով» ԱՄՆ քաղաքացիություն ստանալը։ Հրամանագրերից մեկն ուղղված է, այսպես կոչված, «ծննդաբերական տուրիզմը» կասեցնելուն, որի շրջանակներում հղի կանայք մեկնում են ԱՄՆ՝ ծննդաբերելու, որպեսզի երեխան ամերիկյան քաղաքացիություն ստանա:

Մեկ այլ հրամանագիր սահմանում է այն օտարերկրացիների կատեգորիաները, որոնց երեխաները, նույնիսկ եթե ծնվել են Միացյալ Նահանգներում, «ծննդյան իրավունքով» քաղաքացիություն ստանալու իրավունք չունեն: Դրանք ներառում են օտարերկրյա կառավարության աշխատողների երեխաները, երեխաներ, որոնց ծնողները դիմել են խարդախության՝ քաղաքացիություն ստանալու նպատակով և այլ խմբեր։

Օրենքի մասին, որը երաշխավորում էր ԱՄՆ-ում ծնված երեխաների քաղաքացիությունը, Դոնալդ Թրամփը նշել է. «Դա նախատեսված էր ստրուկների երեխաների համար, իսկ հիմա ի՞նչ է կատարվում։ Մարդիկ դրա հիման վրա մի ամբողջ բիզնես են կառուցում»։

07 Օգոստոս, 2026 14:04
Վեր