Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Մոսկվա կատարած այցի ընթացքում ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ջոն Ռատքլիֆն առաջարկել է եռակողմ հանդիպում անցկացնել ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների միջև։
Այս մասին գրում է Axios-ը՝ հղում կատարելով աղբյուրներին։
Հրապարակման աղբյուրները նշել են, որ Ռատքլիֆին հանձնարարվել էր պարզել, արդյոք ռուսական հետախուզական ծառայության ղեկավարությունը կարող է համոզել Վլադիմիր Պուտինին վերսկսել բանակցությունները Ուկրաինայի հետ։ Նրանց աղբյուրների համաձայն՝ Ռատքլիֆը եզրակացրել է, որ ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը «կառուցողական խաղացող է, որը կարող է օգնել վերսկսել դիվանագիտական ջանքերը»։ Այս գնահատականի հիմքը չի նշվում։
ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատքլիֆը Մոսկվա է այցելել 2026 թվականի օգոստոսի 25-ին: Պաշտոնական հաղորդագրությունների համաձայն՝ Ռատքլիֆը չի հանդիպել Պուտինի հետ: Դոնալդ Թրամփը հետախուզության ղեկավարի այցը Մոսկվա որակել է որպես սովորական:

