Խոշոր հրդեհ է բռնկվել Արտաշատի չշահագործվող շինություններից մեկում Zarkerak - Խոշոր հրդեհ է բռնկվել Արտաշատի չշահագործվող շինություններից մեկում
Zarkerak Zarkerak - Խոշոր հրդեհ է բռնկվել Արտաշատի չշահագործվող շինություններից մեկում
Խոշոր հրդեհ է բռնկվել Արտաշատի չշահագործվող շինություններից մեկում

Խոշոր հրդեհ է բռնկվել Արտաշատի չշահագործվող շինություններից մեկում

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հոկտեմբերի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 19։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշատ քաղաքի Մամուշյան փողոցում՝ տպարանի հարևանությամբ, հրդեհ է բռնկվել նախկին շրջկոպի պահեստի չշահագործվող շինության ներսում։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Արարատի մարզային փրկարարական վարչության Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները մեծ դժվարությամբ նախ կանխել են հրդեհի տարածումը, ապա մարել այն։

Հրդեհի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում, և պարզվում են հանգամանքները։

 

18 Հոկտեմբեր, 2026 22:02
Վեր