Կարևոր է, որ Հայաստանն ու Ադրբեջանը ինքնուրույն որոշեն իրենց ապագան. Վադեֆուլ Zarkerak - Կարևոր է, որ Հայաստանն ու Ադրբեջանը ինքնուրույն որոշեն իրենց ապագան. Վադեֆուլ
Zarkerak Zarkerak - Կարևոր է, որ Հայաստանն ու Ադրբեջանը ինքնուրույն որոշեն իրենց ապագան. Վադեֆուլ
Կարևոր է, որ Հայաստանն ու Ադրբեջանը ինքնուրույն որոշեն իրենց ապագան. Վադեֆուլ

Կարևոր է, որ Հայաստանն ու Ադրբեջանը ինքնուրույն որոշեն իրենց ապագան. Վադեֆուլ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Մոսկվան չպետք է խոչընդոտի Եվրոպայի հետ Հարավային Կովկասի երկրների մերձեցմանը, տարածաշրջանն այժմ պատմական հնարավորություն ունի հաղթահարելու պատերազմների և բռնության դարաշրջանը՝ հայտարարել է Գերմանիայի արտգործնախարարը։

«Ռուսաստանը փորձում է պահել իր ազդեցությունը Հարավային Կովկասում՝ մարդկանց և նրանց ապագայի հաշվին։ Սակայն Ռուսաստանի հարևանների և Եվրոպայի մերձեցման հարցը չպետք է որոշվի Մոսկվայում։ Ուստի կարևոր է, որ Հայաստանն ու Ադրբեջանն ինքնուրույն որոշեն իրենց ապագան։ Եկել է նրանց ձայնը լսելու և նրանց շահերը հաշվի առնելու ժամանակը», — նշել է Յոհան Վադեֆուլը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանին դուր չի գալիս նման սցենարը, ինչի մասին վկայում է նաև Ուկրաինայի դեմ մղվող պատերազմը։

«Այն, ինչ երկար ժամանակ գրեթե անհնարին էր թվում, այժմ տեսանելի ապագայում դառնում է իրագործելի։ Հարավային Կովկասում խաղաղության հասնելու հնարավորությունը պետք է օգտագործվի», — համոզմունք է հայտնել գերմանացի դիվանագետը։

Նրա խոսքով՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը քաջություն և պատասխանատվություն են դրսևորել և նախաստորագրել են խաղաղության պայմանագրի նախագիծը։

«Այժմ գլխավորը վստահությամբ առաջ շարժվելն է։ Բեռլինը պատրաստ է այս գործընթացում լինել հուսալի գործընկեր։ Հարավային Կովկասում խաղաղությունն ու բաց սահմաններն օգտակար կլինեն ոչ միայն այդ տարածաշրջանի բնակիչների, այլև ամբողջ Եվրոպայի համար»,- եզրափակել է Վադեֆուլը։

Հայտնի է, որ Գերմանիայի ԱԳ նախարարն այսօր ժամանում է տարածաշրջան։ Բաքվում և Երևանում նա հանդիպումներ կունենա Հայաստանի ներկայացուցիչների հետ։

17 Նոյեմբեր, 2026 12:03
Վեր