Հոլիվուդում ավելի քան 100 հազար մարդ ստիպված է լքել իրենց տները Zarkerak - Հոլիվուդում ավելի քան 100 հազար մարդ ստիպված է լքել իրենց տները
Zarkerak Zarkerak - Հոլիվուդում ավելի քան 100 հազար մարդ ստիպված է լքել իրենց տները
Հոլիվուդում ավելի քան 100 հազար մարդ ստիպված է լքել իրենց տները

Հոլիվուդում ավելի քան 100 հազար մարդ ստիպված է լքել իրենց տները

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Լոս Անջելեսի հրշեջ վարչությունը Հոլիվուդի մերձակա տարածքների բնակիչների տարհանման հրաման է տվել, հայտնում է Reuters-ը։

Ավելի քան 100 հազար մարդ ստիպված է լքել իրենց տները։

Տարհանման ենթակա տարածքները ներառում են Հոլիվուդի Փառքի ծառուղին և Dolby Theatre-ը, որտեղ մարտի 3-ին նախատեսված է «Օսկար» մրցանակաբաշխության արարողությունը: Հրդեհների պատճառով մրցանակի հավակնորդների հրապարակումն արդեն հետաձգվել է երկու օրով, նշում է գործակալությունը։

Նշենք, որ The Washington Post-ը հայտնում է, որ հրդեհների զոհերի թիվը հասել է հինգի։ Խաղաղ օվկիանոսի բարձրակարգ Պալիսադես թաղամասում հրդեհը հասել է 63,9 քառակուսի կիլոմետրի: Հայտնի են ևս չորս վայրեր, որտեղ տարածվում է կրակը։

09 Հունվար, 2025 18:14
Վեր