Խաղաղության վերաբերյալ Փաշինյանի դրական ուղերձները կարևոր ենք համարում. Թուրքիայի ԱԳ նախարար Zarkerak - Խաղաղության վերաբերյալ Փաշինյանի դրական ուղերձները կարևոր ենք համարում. Թուրքիայի ԱԳ նախարար
Zarkerak Zarkerak - Խաղաղության վերաբերյալ Փաշինյանի դրական ուղերձները կարևոր ենք համարում. Թուրքիայի ԱԳ նախարար
Խաղաղության վերաբերյալ Փաշինյանի դրական ուղերձները կարևոր ենք համարում. Թուրքիայի ԱԳ նախարար

Խաղաղության վերաբերյալ Փաշինյանի դրական ուղերձները կարևոր ենք համարում. Թուրքիայի ԱԳ նախարար

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հարավային Կովկասում բացվել է հարատև խաղաղության, կայունության և բարգավաճման պատմական հնարավորության պատուհան՝ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը:

«Ես հավատում եմ, որ Հայաստանն էլ կգործի երկարաժամկետ ռազմավարական ընկալմամբ։ Կարևոր ենք համարում վարչապետ Փաշինյանի դրական ուղերձներն այս ուղղությամբ։ Մենք արձանագրում ենք, որ նա դիրքորոշում է արտահայտում հօգուտ խաղաղության, նպաստում է այդ գործընթացում դրական առաջընթացին»,- ասել է Ֆիդանը:

Նա աջակցություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև առանց միջնորդների երկկողմ բանակցություններին։

«Խաղաղության հաստատումն իր հետ կբերի նոր հնարավորություններ, որոնք նմանը չունեն մեր տարածաշրջանի զարգացման գործում»,- նշել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարը։

10 Հունվար, 2025 14:24
Վեր