Տանը նստած ամեն մեկն իրեն համարում է անշարժ գույքի գործակալ. օրենքով կսահմանվի՝ ով է գործակալն ու ինչ պարտականություններ ունի. մասնագետ Zarkerak - Տանը նստած ամեն մեկն իրեն համարում է անշարժ գույքի գործակալ. օրենքով կսահմանվի՝ ով է գործակալն ու ինչ պարտականություններ ունի. մասնագետ
Zarkerak Zarkerak - Տանը նստած ամեն մեկն իրեն համարում է անշարժ գույքի գործակալ. օրենքով կսահմանվի՝ ով է գործակալն ու ինչ պարտականություններ ունի. մասնագետ
Տանը նստած ամեն մեկն իրեն համարում է անշարժ գույքի գործակալ. օրենքով կսահմանվի՝ ով է գործակալն ու ինչ պարտականություններ ունի. մասնագետ

Տանը նստած ամեն մեկն իրեն համարում է անշարժ գույքի գործակալ. օրենքով կսահմանվի՝ ով է գործակալն ու ինչ պարտականություններ ունի. մասնագետ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Լինելու են խաղի կանոններ, ովքեր տեղավորվում են դրանց մեջ, կաշխատեն»,- Zarkerak.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Անշարժ գույքի գործակալությունների ասոցիացիայի խորհրդի անդամ Անդրանիկ Հարությունովը՝ անդրադառնալով Կադաստրի կոմիտեի կողմից շրջանառության մեջ դրված և կառավարության հավանությանն արժանացած նախաձեռնությանը, որն անշարժ գույքի ոլորտում սահմանելու է հստակ կարգավորում՝ մասնավորապես ով է անշարժ գույքի գործակալը, ինչ կարգավիճակ ունի, պարտականություններ և պատասխանատվության տիրույթ:

Ոլորտի մասնագետի խոսքով՝ նախաձեռնությունն ունի շուրջ երկու տարվա պատմություն, սպասված է, հիմա հերթը ԱԺ գնալունն է, ասոցիացիան էլ ներկայացրել է առաջարկներ, որոնք ներառվել են դրանում:

Իսկ թե ինչու է կարևոր օրենքում հստակ ամրագրելը, թե ով կարող է համարվել անշարժ գույքի գործակալ և ինչ դա կարող է փոխել ոլորտում՝ բացատրեց.«Մինչև հիմա այս կետերը չեն եղել,  սահմանված չի եղել  թե ով է  անշարժ գույքի գործակալը: Երբ քաղաքացիները խնդիրներ էին ունենում  իրավական, թեկուզ՝ բարոյական հարթակում,  ոչ մեկը չէր կարող ասել  կոնկրետ այդ գործակալը  կամ իրավաբանական անձը ճիշտ է վարվել, թե սխալ, պարտականությունները կատարել է, թե ոչ, խաղի կանոններն ի սպառ բացակայում էին: Դատարաններում  բազմաթիվ գործեր կան, որտեղ  խնդիրն առաջացել է գործակալի ոչ պրոֆեսիոնալ լինելու հետևանքով,  բայց քանի որ ոչ մի տեղ հստակ չկա  նրա պարտականությունների շրջանակը, ոչ մի պատասխանատվություն չի մնում գործակալի վրա»:

«Տանը նստած  ամեն մեկն իրեն համարում է գործակալ ու իր ձևով է ծառայություն մատուցում»:

Հարությունովը վստահեցրեց, որ փոփոխությունը  շատ լուրջ խնդիրներ է լուծելու.«Շատերը փորձում են  որակյալ ծառայություն մատուցել  և օրինակելի հարկատուներ են, բայց դաշտում կան ընկերություններ, անհատներ, ովքեր ոչ միայն նման ձգտում չունեն, այլև հարկեր չեն վճարում: Նրանք ցածր գներով են ծառայություններ մատուցում ու քաղաքացիների մոտ հարց է առաջանում՝ ո՞նց է ստացվում մի ընկերություն ծառայության համար «իքս» տոկոս է վերցնում,  ինչ-որ մեկը 2-3 անգամ էժան, բնական է, որ երկրորդը  հարկեր  չի վճարում»:

 

Ըստ առաջարկության,  անշարժ գույքի գործակալ համարվելու համար անձը պետք է ունենա բարձրագույն կրթություն և հանձնի քննություն՝ մասնագիտական գիտելիքները ստուգելով հարցաշարով.«Անձին որակավորում տալու համար լինելու է լիցենզավորման հանձնաժողով»:

Հարությունովի համոզմամբ, այս փոփոխությունը կարևոր է նաև միջազգային հարթակում մեր շուկան ներկայանալի դարձնելու համար.«Ուզում ենք  շուկան միջազգային դառնա,  դրա համար պետք է  կանոնակարգում:  Մինչև  վերջերս շուկան աշխատում էր տեղացիների ու սփյուռքի ուղղությամբ, առքուվաճառքի տարեկան գործարքներում միայն մեկ տոկոսն էին օտարերկրյա քաղաքացիներ, մինչդեռ Վրաստանում մոտ 50 տոկոսն են: Տարիների ընթացքում ՀՀ շուկան ինչ-որ չափով դարձավ միջազգային  և կարիք առաջացավ, որ դրսից անշարժ գույքով հետաքրքրվողները գործ ունենան իրապես մասնագետների հետ. ռուս -ուկրաինական  պատերազմի ընթացքում մեծ թվով ռուսներ պարզապես խաբվել են տեղի գործակալների կողմից»:

Ինչ վերաբերում է փոփոխությունների գործարկման ընթացքին՝ նա նշեց.«Օրենքն ընդունելուց հետո բնակարանի վաճառքի հայտարարություն կարող են տալ միայն այն գործակալները, ովքեր սեփականատիրոջ հետ կունենան ծառայությունների մատուցման պայմանագիր,  և կոնկրետ գույքի նույնականացում՝ Կադաստրի կոմիտեի միասնական բազայում: Այսօրվա ամենամեծ խնդիրներից մեկը ֆեյք հայտարարություննեն են: Ոչ մի տեղ  իրավունք չի լինելու տեղադրել հայտարարություն՝ առանց  համապատասխան ստուգման,  կարծում եմ հարթակներն էլ պետք է հետևեն սրան»: 

Նաև նշեց, որ այս գործընթացը գործակալների վրա հավելյալ պարտավորություններ  չի դնելու, ծառայությունների գները փոխելու միտումներ չկան.«Ընդհանուր առմամբ, առաջարկվող փոփոխությունը խնդիր է ստեղծելու այն ընկերությունների համար, ովքեր խուսափում են հարկեր վճարելուց և բարեխիղճ աշխատանքից»:

 

Մարիամ Մկրտչյան

23 Հուլիս, 2025 15:13
Վեր