Ալեքսանդրա Գրիգորյանն առաջադրվել է Եվրոպայի 2025 թվականի լավագույն ծանրորդուհու կոչմանը Zarkerak - Ալեքսանդրա Գրիգորյանն առաջադրվել է Եվրոպայի 2025 թվականի լավագույն ծանրորդուհու կոչմանը
Zarkerak Zarkerak - Ալեքսանդրա Գրիգորյանն առաջադրվել է Եվրոպայի 2025 թվականի լավագույն ծանրորդուհու կոչմանը
Ալեքսանդրա Գրիգորյանն առաջադրվել է Եվրոպայի 2025 թվականի լավագույն ծանրորդուհու կոչմանը

Ալեքսանդրա Գրիգորյանն առաջադրվել է Եվրոպայի 2025 թվականի լավագույն ծանրորդուհու կոչմանը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ, 20-ամյա Ալեքսանդրա Գրիգորյանն ընդգրկվել է Եվրոպայի 2025 թվականի լավագույն կին ծանրորդի տիտղոսին հավակնող մարզուհիների պաշտոնական ցուցակում:

Ըստ Ծանրամարտի եվրոպական ֆեդերացիայի հրապարակած տվյալների՝ հեղինակավոր այս մրցանակի համար պայքարում է 10 ծանրորդուհի։ Լավագույնի անունը պարզ կդառնա հատուկ քվեարկության արդյունքներով:

Անցնող 2025 թվականը հայ մարզուհու համար նշանավորվել է մի շարք խոշոր նվաճումներով. Գրիգորյանը հռչակվել է Եվրոպայի երիտասարդական չեմպիոն, կանգնել է աշխարհի երիտասարդական առաջնության պատվո հարթակի երրորդ աստիճանին, ինչպես նաև դարձել է մեծահասակների Եվրոպայի արծաթե մեդալակիր: Հիշեցնենք նաև, որ նախորդ մրցաշրջանի արդյունքներով նա ճանաչվել էր որպես Եվրոպայի լավագույն երիտասարդ ծանրորդ:

Այժմ մարզուհին նախապատրաստվում է ապրիլի 19-ից 26-ը Վրաստանի Բաթումի քաղաքում կայանալիք Եվրոպայի առաջնությանը, որտեղ հարթակ դուրս կգա 58 կգ քաշային կարգում:

01 Ապրիլ, 2026 22:05
Վեր