Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին ընդգծել է Ղարաբաղյան շարժումը դադարեցնելու անհրաժեշտությունը։
«Ինչ վերաբերում է Ղարաբաղին վերաբերող հարցերին, ես արդեն շատ թափանցիկ և հրապարակավ հայտարարել եմ Հայաստանում, որ մենք չպետք է շարունակենք ղարաբաղյան շարժումը, քանի որ Հայաստանի և Ադրբեջանի միջև արդեն իսկ խաղաղություն է հաստատվել», - ասել է Փաշինյանը։
ՀՀ վարչապետը շեշտել է, որ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, քաղաքական անկախությունը և ինքնիշխանությունը՝ հիմնվելով 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի վրա։ Նրա խոսքով, սա նշանակում է, որ Երևանն ու Բաքուն փոխադարձաբար ճանաչում են, որ անկախ Հայաստանը 100%-ով նույնական է Խորհրդային Հայաստանին, իսկ անկախ Ադրբեջանը՝ 100%-ով նույնական է Խորհրդային Ադրբեջանին։
Փաշինյանը սա համարել է բավականին ամուր հիմք հետագա խաղաղության զարգացման համար։


