ՊԵԿ-ի միջազգային համագործակցության խորհրդի նիստին քննարկվել է ներկայում իրականացվող միջազգային ծրագրերի ընթացքը Zarkerak - ՊԵԿ-ի միջազգային համագործակցության խորհրդի նիստին քննարկվել է ներկայում իրականացվող միջազգային ծրագրերի ընթացքը
Zarkerak Zarkerak - ՊԵԿ-ի միջազգային համագործակցության խորհրդի նիստին քննարկվել է ներկայում իրականացվող միջազգային ծրագրերի ընթացքը
ՊԵԿ-ի միջազգային համագործակցության խորհրդի նիստին քննարկվել է ներկայում իրականացվող միջազգային ծրագրերի ընթացքը

ՊԵԿ-ի միջազգային համագործակցության խորհրդի նիստին քննարկվել է ներկայում իրականացվող միջազգային ծրագրերի ընթացքը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Մեկնարկում ենք նոր ձևաչափով աշխատանք միջազգային համագործակցության ոլորտում։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը:

«Այսօր տեղի է ունեցել ՊԵԿ-ի միջազգային համագործակցության խորհրդի անդրանիկ նիստը։ Այս կարևոր նախաձեռնությունը միտված է միջազգային համագործակցության ոլորտում մեր աշխատանքների առավել համակարգված և արդյունավետ կազմակերպմանը։

Նիստին քննարկել ենք միջազգային համագործակցության շրջանակում առկա` մեր ռազմավարական ծրագրերից բխող կարիքներն ու մարտահրավերները, ներկայացրել դրանց հաղթահարման հնարավոր լուծումները։

Անդրադարձ ենք կատարել նաև Եվրասիական տնտեսական միություն, Անկախ պետությունների համագործակցություն և Համաշխարհային մաքսային կազմակերպություն հարթակներում ընթացող օրակարգային հարցերին և բարեփոխումներին՝ գնահատելով դրանց հնարավոր ազդեցությունը ՀՀ մաքսային և հարկային վարչարարության վրա։

Քննարկել ենք նաև ներկայում իրականացվող միջազգային ծրագրերի ընթացքը, արձանագրված առաջընթացն ու առկա խնդիրները:

Ամփոփելով նիստի արդյունքները՝ կարևորել եմ նման ձևաչափով հանդիպումների շարունակականությունը։ Մեր նպատակն է ապահովել միջազգային համագործակցության առավել համակարգված կառավարում, սերտ փոխգործակցություն ստորաբաժանումների միջև և արդյունավետ առաջխաղացում մեր ռազմավարական նպատակների իրագործման ճանապարհին»,- նշված է գրառման մեջ։

01 Ապրիլ, 2026 19:35
Վեր