Մեզ մոտ ընտրություններին կարող են մասնակցել միայն անձինք, ովքեր բավառապես ՀՀ քաղաքացիություն ունեն. Փաշինյանը՝ Պուտինին Zarkerak - Մեզ մոտ ընտրություններին կարող են մասնակցել միայն անձինք, ովքեր բավառապես ՀՀ քաղաքացիություն ունեն. Փաշինյանը՝ Պուտինին
Zarkerak Zarkerak - Մեզ մոտ ընտրություններին կարող են մասնակցել միայն անձինք, ովքեր բավառապես ՀՀ քաղաքացիություն ունեն. Փաշինյանը՝ Պուտինին
Մեզ մոտ ընտրություններին կարող են մասնակցել միայն անձինք, ովքեր բավառապես ՀՀ քաղաքացիություն ունեն. Փաշինյանը՝ Պուտինին

Մեզ մոտ ընտրություններին կարող են մասնակցել միայն անձինք, ովքեր բավառապես ՀՀ քաղաքացիություն ունեն. Փաշինյանը՝ Պուտինին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Ռուսաստանը կցանկանար, որ Հայաստանի խորհրդարանական ընտրություններին կարողանային մասնակցել բոլոր ռուսամետ ուժերը։ Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ։

«Մենք միշտ անկեղծ երկխոսություն ենք վարում ձեզ հետ, և մենք կցանկանայինք, որ բոլոր քաղաքական ուժերն ու քաղաքական գործիչները կարողանային մասնակցել ներքաղաքական գործընթացներին: Նրանցից ոմանք անազատության մեջ են` չնայած ռուսական անձնագրեր ունեն: Դա ձեր որոշումն է, մենք չենք միջամտում, բայց ամեն դեպքում մենք կցանկանայինք, որ նրանք բոլորը կարողանային մասնակցել ներքաղաքական գործընթացներին»,–ասել է Պուտինը։

Նա հավելել է, որ անկախ նրանից, թե ինչ ելք կունենան Հայաստանում կայանալիք ընտրությունները, Ռուսաստանը հանձնառու է ամրապնդելու Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունները։

Իր հերթին Փաշինյանն ասել է, որ Հայաստանը ժողովրդավարական երկիր է, և ՀՀ-ում միշտ ակտիվ ներքաղաքական կյանք կա։ «Ուզում եմ ընդգծել, որ մեզ մոտ ընտրություններին կարող են մասնակցել միայն անձինք, ովքեր բավառապես ՀՀ քաղաքացիություն ունեն»

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Կրեմլում մեկնարկել է Փաշինյան–Պուտին հանդիպումը։

 

01 Ապրիլ, 2026 20:49
Վեր