Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Ապրիլի 1-ին տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության կոմիտեի 5-րդ արտահերթ նիստը, որին, որպես կոմիտեի անդամ, մասնակցել է նաև Հայաստանը, հայտնում են ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունից։
Նիստը հրավիրվել էր Լիբանանի նախաձեռնությամբ՝ տարածաշրջանում առկա լարվածության պայմաններում մշակութային արժեքների պահպանությունն ապահովելու նպատակով։ Կոմիտեի որոշմամբ Լիբանանում գտնվող 39 մշակութային օբյեկտների տրամադրվել է «ուժեղացված պաշտպանության» կարգավիճակ։
Իր ելույթում ՀՀ մշտական ներկայացուցիչը աջակցություն է հայտնել նախաձեռնությանը՝ ընդգծելով, որ զինված հակամարտությունների պայմաններում մշակութային ժառանգության պաշտպանությունը միջազգային հանրության առաջնահերթություններից է։

