Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Հանդիպման հաշիվը 25-րդ րոպեին բացեց հյուրերի ֆուտբոլիստ Գի Ֆելիքս Լիման: Տանտերերը շատ արագ գտան պատասխանը. արդեն 28-րդ րոպեին Ալեքսանդր Լյովեն վերականգնեց հավասարությունը: Առաջին խաղակեսի վերջնամասում՝ 43-րդ րոպեին, Նիկոլաս Կալուկյանն առաջ մղեց «Ուրարտուին»:
Ամենադրամատիկ իրադարձությունները ծավալվեցին հանդիպման վերջնամասում։ 89-րդ րոպեին Մուսա Կանտեն խփեց «Արարատի» երկրորդ գոլը՝ վերականգնելով հաշվի հավասարակշռությունը, իսկ քիչ անց արդեն նրա կատարած փոխանցումից հետո Դումբիան խփեց հյուրերի հաղթական գնդակը՝ ձևակերպելով հանդիպման վերջնական հաշիվը:
Հիշեցնենք, որ թիմերի միջև կայացած առաջին խաղն ավարտվել էր Ռոբերտ Արզումանյանի գլխավորած թիմի վստահ հաղթանակով՝ 3-0 հաշվով։ Այսպիսով, երկու խաղերի արդյունքում ընդհանուր 5-3 հաշվով «Ուրարտուն» դուրս է գալիս մրցաշարի կիսաեզրափակիչ, իսկ «Արարատը» լքում է պայքարը։

