Հաշմանդամության և սոցիալական աջակցության ոլորտում համագործակցության քննարկում՝ ԱՍՀ նախարարի հետ Zarkerak - Հաշմանդամության և սոցիալական աջակցության ոլորտում համագործակցության քննարկում՝ ԱՍՀ նախարարի հետ
Zarkerak Zarkerak - Հաշմանդամության և սոցիալական աջակցության ոլորտում համագործակցության քննարկում՝ ԱՍՀ նախարարի հետ
Հաշմանդամության և սոցիալական աջակցության ոլորտում համագործակցության քննարկում՝ ԱՍՀ նախարարի հետ

Հաշմանդամության և սոցիալական աջակցության ոլորտում համագործակցության քննարկում՝ ԱՍՀ նախարարի հետ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն ընդունել է հաշմանդամություն ունեցող անձանց, տարեցների, երեխաների իրավունքների պաշտպանության, ընտանեկան բռնության, մարդկանց թրաֆիքինգի և այլ ոլորտներում ԱՍՀ նախարարության կողմից պատվիրակված ծառայություններ մատուցող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին։ Այս մասին տեղեկացնում են նախարարությունից:

Քննարկվել է ոլորտային համագործակցության ընթացքը, անդրադարձ է կատարվել արձանագրված արդյունքներին, ինչպես նաև ծառայությունների մատուցման գործընթացում ի հայտ եկած խնդիրներին։ Այս համատեքստում ընդգծվել է առավել նպատակային և թիրախային ծառայությունների մատուցման կարևորությունը, շեշտվել է դրանց շրջանակի ընդլայնման և ծառայությունների որակի շարունակական բարելավման անհրաժեշտությունը։

Հանդիպումը ընթացել է հիմնականում հարցուպատասխանի ձևաչափով․ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները հանդես են եկել դիտարկումներով և առաջարկներով։ Նախարար Թորոսյանը նշել է, որ առաջիկայում նախատեսում է այցելել ԱՍՀՆ հետ համագործակցող բոլոր կազմակերպություններ և տեղում մանրամասն քննարկել համագործակցության ընթացքն ու նախատեսվող աշխատանքները։

10 Դեկտեմբեր, 2025 18:16
Վեր