Աննա Հակոբյանը՝ պատերազմի մասնակիցների աջակցության ծրագրի ընթացքի մասին Zarkerak - Աննա Հակոբյանը՝ պատերազմի մասնակիցների աջակցության ծրագրի ընթացքի մասին
Zarkerak Zarkerak - Աննա Հակոբյանը՝ պատերազմի մասնակիցների աջակցության ծրագրի ընթացքի մասին
Աննա Հակոբյանը՝ պատերազմի մասնակիցների աջակցության ծրագրի ընթացքի մասին

Աննա Հակոբյանը՝ պատերազմի մասնակիցների աջակցության ծրագրի ընթացքի մասին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

\

Օրերս տեղի են ունենում «Պատերազմի մասնակիցների մասնագիտական կողմնորոշման» ծրագրի շահառուների անհատական պլանների մշակման և զարգացման հանդիպումները ծրագրային թիմի հետ, հայտնում է վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը։

 

«Այս փուլում` մասնագիտական կողմնորոշման ճամբարից հետո, տրվում են վերջին ուղղորդումներն ու հստակեցումները շահառուների գործարար ծրագրերի վերաբերյալ, որպեսզի հետագայում  նրանք մասնակցեն բիզնեսի պլանավորման և կառավարման կամ իրենց նախընտրած նեղ մասնագիտական դասընթացներին: 

 

Ուրախ ենք, որ այն գաղափարները, որոնք այս օրերին սեղանի շուրջ հնչում են պարզապես որպես ցանկություն, ամիսներ հետո դառնալու են իրականություն մեր տղաների համար: 

 

Հիշեցնենք, որ ծրագրի չորրորդ փուլի շահառուները Արագածոտնի, Սյունիքի, Տավուշի և Գեղարքունիքի մարզերից են: 

 

Ծրագրային թիմն արդեն հասցրել է հանդիպել Գեղարքունիքի և Սյունիքի շահառուների հետ և վերջնական հաստատել է նրանց գործարար պլանները, հերթը շուտով Տավուշինն ու Արագածոտնինն է»,-նշել է նա:

 

 

  •  
10 Դեկտեմբեր, 2025 22:59
Վեր